Հա

Քաղաքական

28/06/2020 - 13:10

«Ելքը եռեակ ուժերի միջեւ սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնն է». Հանրապետութեան նախագահ

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով երկրի այսօրւայ պայմաններին, առկայ խնդիրների եւ մարտահրաւէրների յաղթահարման միակ ելքը համարել է եռեակ ուժերի՝ գրծադրի, օրէնսդրի եւ դատականի սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով երկրի այսօրւայ պայմաններին, առկայ խնդիրների եւ մարտահրաւէրների յաղթահարման միակ ելքը համարել է եռեակ ուժերի՝ գրծադրի, օրէնսդրի եւ դատականի սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Երկրի այսօրւայ պայմաններում միակ ելքը եռեակ ուժերի միջեւ սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնն է, որի համար չկայ որեւէ այլընտրանք: Ներկայ պայմաններում եռեակ ուժերի միջեւ միանշանակ պէտք է պահպանւի միակամութիւնը: Դա այն է, ինչ ես յայտարարել եմ նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամանակ: Մեր յաղթանակի գրաւականը միակամութիւնն է»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով երկրի դէմ գործադրւող տնտեսական ճնշումներին, նախագան ասել է, որ 1397 թ. սկսւած ճնշումների նոր փուլը սաստկացաւ նախորդ տարւայ ընթացքում, իսկ աւելի է սաստկանալու ընթացիկ՝ 1399 թ. ընթացքում: Ըստ նրա՝ 1399 թւականը երկրում ամենաբարդ տարին է լինելու թշնամու տնտեսական ճնշման եւ համաշխարհային համավարակի առումով: 

«Այսօր տնտեսական ամենախիստ ճնշումներն են գործադրւում մեր երկրի վրայ, եւ ամենավտանգաւոր հիւանդութիւնը տարածւել է ամբողջ աշխարհում, եւ այս երկուսը համընկել են միմեանց: Նման համավարակը երկրի պատմութեան ընթացքում աննախադէպ է: Առնւազը վերջին 140 տարիների ընթացքում նման հիւանդութեան ականատեսը չենք եղել: Աշխարհում եւս, 1918 թւականից ի վեր, նման համատարած վարակիչ հիւանդութիւնն աննախադէպ է:

Նման աննախադէպ եւ բարդ պայմանները, որոնց դէմ-յանդիման ենք կանգանած հազւադէպ են պատահում: Առողջապահութեան, հասարակութեան, մարդկանց կեանքի, քաղաքականութեան եւ միջազգային յարաբերութիւնների վրայ այսքան ազդող հիւանդութեան նմանը չի եղել: Մի կողմ թողնենք մեզ, որպէս պատժամիջոցների ճնշման ներքոյ յայտնւած երկրի: Այն երկրները, որոնք որեւէ պատժամիջոցի կամ տնտեսական ճնշման չեն ենթարկւել, ինչպիսիք են եւրոպական երկրները կամ ԱՄՆ-ն, նոյնպէս չափազանց բարդ վիճակում են յայտնւել»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ շեշտելով, որ ներկայ պայմաններում պէտք է բացառել եռեակ ուժերի միջեւ տարաձայնութիւնները:

«Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ղեկավարութեամբ, այս երեք ուժերը պէտք է լիովին միաւորւեն եւ օգնեն միմեանց: ԶՈՒ-ն նոյնպէս պէտք է կանգնի նրանց կողքին: Բոլորը, այդ թւում՝ ժողովուրդը նաեւ պէտք է նեցուկ հանդիսանայ: Առանց ժողովրդի ակտիւ աջակցութեան յաջողութիւնը բացառւած է»,- ընդգծել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։