Հա

Քաղաքական

29/06/2020 - 12:40

Զարիֆը տեսակապի միջոցով կը մասնակցի ԱԽ-ի նիստին. տեղեկացրել է ԱԳՆ ներկայացուցիչը

Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադարձել է արտաքին քաղաքականութեանը վերաբերող տարբեր թեմաների:

«alikonline.ir» - Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադարձել է արտաքին քաղաքականութեանը վերաբերող տարբեր թեմաների. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Խօսելով ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի աշխատանքային հանդիպումների մասին, ԱԳՆ խօսնակը տեղեկացրել է, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անցեալ օրերի ընթացքում տեսակապի միջոցով հանդիպել է Օմանի եւ Չինաստանի իր գործընկերների հետ եւ այսօր էլ նման ձեւաչափով նախատեսւած է նրա հանդիպումը Կատարի ԱԳ նախարարի հետ, իսկ վաղն էլ տեսակապի միջոցով կը մասնակցի ՄԱԿ-ի 2231 բանաձեւի թեմայով Անվտանգութեան խորհրդի յատուկ նիստին եւ հանդէս կը գայ ելոյթով:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում վէճերի կարգաւորման մեխանիզմի գործարքի մասին սպառնալիքներին. «Ամերիկացիները իրաւունք չունեն դա անել: Նրանք չեն կատարել իրենց ստանձնած պարտաւորութիւնները եւ Միջուկային գործարքի դէմ ձեռնարկել են խափանարար գործողութիւններ՝ խախտելով 2231 բանաձեւը: Նրանք ի զօրու չեն ոչնչացնել Համաձայնագիրը եւ նրա ձեռքբերումները»,- ասել է նա:

Իրան-Չինաստան 25 տարւայ համապարփակ եւ ռազմավարական համագործակցութեան մասին փաստաթութը եւս ներառւած է եղել Մուսաւի ասուլիսի օրակարգում:

Յիշեցենելով, որ երկու երկրների միջեւ համագործակցութիւնը ռազմավարական բնոյթի է, որն էլ պահանջում է համակարգում, Մուսաւին ասել է, որ այդ կապակցութեամբ երկու երկրները փաստաթուղթ են ձեւակերպել, որը հաւաստանշում է այդ համագործակցութեան ընթացքը առաջիկայ 25 տարիների ընթացքում: Նա հերքել է փաստաթղթի բովանդակութեան վերաբերեալ շրջանառւող ենթադրութիւնները՝ նշելով, որ դրա բովանդակութիւնը կը հրապարակւի վերջնական մշակումից յետոյ:

Խօսելով մինչեւ 2023 թւականը Իրանի զէնքի էմբարգոն երկարաձգելու վերաբերեալ եւրոպական երկրների առաջարկի մասին, ԱԳՆ ներկայացուցիչը մէկ անգամ եւս շեշտել է, որ Իրանը բազմիցս յստակ հասկացնել է տւել, որ չի պատրաստւում իր պաշտպանական կարողականութեան վերաբերեալ որեւէ զիջման գնալ, եւ պատժամիջոցների առկայութիւնը կամ դրանց չեղարկումը չեն կարող ազդել այդ որոշման վրայ:

Նա յստակեցրել է, որ Իրանի զէնքի էմբարգոյի պահպանմանը ուղղւած ցանկացած փորձ հակասում է ՄԱԿ-ի 2231 բանաձեւին, եւ ունենալու է որոշակի հետեւանքեր, որոնց պատասխանատւութիւնն ամբողջովին կրելու է Արեւմտեան կողմը:

Մուսաւին անդրադարձել է նաեւ Եւրոպայի տարածքում ապաստանած եւ ազատօրէն աշխատող իրանական հակապետական ահաբեկչական խմբաւորումներին՝ նշելով, որ դա եւրոպացիների հետ Իրանի դիսկուրսի գլխաւոր թեմաներից մէկն է:

«Մենք նրանց զգուշացրել ենք այդ մասին: Մենք զարմացած ենք այդ կապակցութեամբ, քանի որ ժամանակին յիշեալ խմբաւորումները ներառւած էին այդ երկրների ահաբեկչական կազմակերպութիւնների ցուցակում, բայց յանկարծ դրանք հանւում են այդ ցուցակից, դառնում են նորմալ խմբաւորումներ, որոնք ազատ աշխատելու հնարաւորութիւն են ստանում»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «Յուսով ենք, որ եւրոպական երկրները կը սթափւեն, եւ կը մտածեն այն մասին, թէ ում հետ են գործակցում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։