Հա

Քաղաքական

30/06/2020 - 10:50

«ԱՄՆ-ն մէկ անգամ եւս ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանին պաշտպանելու միջազգային հանրութեան վճռակամութեան ականատեսը կը լինի». Մաջիդ Թախթ Ռաւանչի

«Ամերիկացիները ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում մէկ անգամ եւս կը մերժւեն»,- այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ նկատելով, որ այդ նիստի ընթացքում Դոնալդ Թրամփի կառավարութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ուղղւած միջազգային հանրութեան հովանաւորութեան, եւ աջակցութեան վերահաստատման ականատեսը կը լինի:

«alikonline.ir» - «Ամերիկացիները ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում մէկ անգամ եւս կը մերժւեն»,- այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին՝ նկատելով, որ այդ նիստի ընթացքում Դոնալդ Թրամփի կառավարութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ուղղւած միջազգային հանրութեան հովանաւորութեան, եւ աջակցութեան վերահաստատման ականատեսը կը լինի:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւի տեքստում փոփոխութիւններ կատարելու ԱՄՆ պանաջներին, իրանցի բարձրաստիճան դիւանագէտը նշել է, որ խորհրդի համանախագահների մօտ չկայ մեր երկրի դէմ զէնքի էմբարգոյի երկարաձգման նախագծին աջակցութիւն ցուցաբերելու եւ դրան հաւանութիւն տալու տրամադրութիւն:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն աննախադէպ երեւոյթ է համարել Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ արկածախնդրութիւնը՝ յիշեցնելով, որ ԱՄՆ-ն ի սկզբանէ Միջուկային համաձայնագրի վաւերացման մեծ ջատագովներից մէկն էր:

«Միջուկային համաձայնագրի վաւերացման մեծ ջատագովի կարգավիճակով, եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի մնայուն անդամի հանգամանքով պայմանաւորւած՝ համաձայնագրից դուրս գալու քայլն աննախադէպ երեւոյթ էր»,- նշել է նա:

Նա, միեւնոյն ժամանակ, ոչ լեգիտիմ է համարել գլոբալ լարւածութեան սրացմանը տանող, եւ այլ երկրներին համաձայնագրի դրոյթների խախտմանը հրահրող ԱՄՆ-ի գործողութիւնները:

«Վաշինգտոնը գլոբալ սադրանք է հրահրում՝ տարբեր երկներին համաձայնագրի խախտմանը պարտադրող գործողութիւններով, մինչդեռ գործարքում սահմանւել է Իրանին տարբեր ոլորտներում, այդ թւում՝ միջազգային առեւտրաշրջանառութեան ծաւալման հարցում աջակցութեան ցուցաբերման անհրաժեշտութիւնը»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։