Հա

Քաղաքական

30/06/2020 - 13:40

Նախագահ Ռոհանին ՏՏ ոլորտի խթանումը դիտարկել է որպէս կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների յաղթահարման այլընտրանք

Գիտելիքային տնտեսութեան զարգացմանը նոր թափ հաղորդելու համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով՝ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, Տնտեսական համակարգող յանձնաժողովի այսօրւայ նիստի ընթացքում էկոնոմիկային նախարարին յանձնարարել է ֆոնդային բորսայում ներգրաււել վիրտուալ տնտեսութեան զարգացմանը նպաստող կորպորացիաների:

«alikonline.ir» - Գիտելիքային տնտեսութեան զարգացմանը նոր թափ հաղորդելու համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով՝ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, Տնտեսական համակարգող յանձնաժողովի այսօրւայ նիստի ընթացքում էկոնոմիկային նախարարին յանձնարարել է ֆոնդային բորսայում ներգրաււել վիրտուալ տնտեսութեան զարգացմանը նպաստող կորպորացիաների. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը նիստի ընթացքում կարեւորել է կորոնավիրուսի նոր պայմաններում աշխատատեղերի ստեղծման ծրագրերի մշակումը՝ կարեւորելով վիրտուալ ոլորտի զարգացման ներուժի իրացումը:

Դոկտ. Հասան Ռոհանիի համոզմամբ՝ կորոնավիրուսը ՏՏ ոլորտը խթանելու նոր նախադրեալներ է ստեղծել, որն էլ հնարաւոր է գործադրել յանուն երկրում զբաղւածութեան աճի ապահովման:

«Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ ազգային տեղեկատւական ցանցի տրանսֆորմացիայի ապահովման, դա, նաեւ ուսումնական նոր տարւայ կարիքներին ծառայեցնելու ուղղութեամբ»,- ընդգծել է դոկտ. Ռոհանին:

Հանրապետութեան նախագահը յստակեցրել է, որ կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամային իրավիճակի յաղթահարումն անհրաժեշտ է դիտարկել հակաճգնաժամային պլանների սահուն համադրութեամբ, այդ թւում՝ ՏՏ ոլորտի ներուժի իրացման գործողութիւնների շրջանակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։