Հա

Քաղաքական

01/07/2020 - 08:20

Պայթիւն՝ Թեհրանի «Սինա Աթհար» կլինիկայում

Երէկ՝ երեկոյեան պայթիւն է տեղի ունեցել Թեհրանի «Սինա Աթհար» բժշկական կլինիկայում:

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան պայթիւն է տեղի ունեցել Թեհրանի «Սինա Աթհար» բժշկական կլինիկայում. Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Պայթիւնը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Դէպքի վայր մեկնած հրշէջ ծառայութեան 4 կայանների աշխատակիցներին յաջողւել է 2 ժամւայ ընթացքում մարել պայթիւնի հեւտեւանքով առաջացած հրդեհը:

Պայթիւնի հետեւանքով զոհւել է 19 մարդ, իսկ մարմնական տարբեր աստիճանի վնասւածք է ստացել 14-ը: Զոհերից 15-ը կանայք են, իսկ 4-ը՝ տղամարդիք:

Դէպքի մանրամասնութիւնները ուսումնասիրւում են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։