Հա

Քաղաքական

01/07/2020 - 08:25

«ԱԽ-ն չաջակցեց ԱՄՆ-ի հակաիրանական գործուղութեանը». Թախթ Ռաւանչի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է 2231 բանաձեւի օրակարգով ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի յատուկ նիստին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է 2231 բանաձեւի օրակարգով ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի յատուկ նիստին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«ԱԽ անդամ երկրները փաստեցին, որ չեն աջակցում Իրանի զէնքի էմբարգոյի երկարաձգմանը ուղղւած ԱՄՆ-ի գործողութիւններին:

ԱԽ անդամներն այսօր, մէկ անգամ եւս, իրենց ամբողջական զօրակցութիւնը յայտնեցին Միջազգային գործարքին եւ 2231 բանաձեւնին: Նրանց ելոյթները փաստեցին, որ չեն աջակցում ԱՄՆ-ի գործողութիւններին:

ԱՄՆ-ն պէտք է հրաժարւի իր ձախողւած բանաձեւի նախագծից, նախքան այն, որ դա կրկին մերժւի»,- գրել է Թախթ Ռաւանչին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։