Հա

Քաղաքական

01/07/2020 - 08:30

«ԱԽ-ի կողմից յապաղումը բազմակողմանիութեան ձախողում է». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ երեկոյեան տեսակապի միջոցով մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին, եւ հանդէս է եկել ելոյթով:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ երեկոյեան տեսակապի միջոցով մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին, եւ հանդէս է եկել ելոյթով: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Քննադատելով ԱԽ-ի կողմից երկակի չափորոշիչների կիրառումը Զարիֆն ասել է. «Անվտանգութեան խորհուրդը ոչ մի ժողով չի գումարել դատապարտելու Միացեալ Նահանգներին կամ քննելու նրա կողմից Միջուկային գործարքի բազմաթիւ խախտումները:

Փոխարէնը ԱԽ-ի անդամ որոշ եւրոպական երկրներ փորձում են աւելի հարւածել 2231 բանաձեւին եւ Անվտանգութեան խորհրդին» այն դէպքում, երբ չեն կատարել Գործարքով արձանագրւած իրենց պարտաւորութիւնները»:

Զարիֆը զգուշացրել է, որ ԱԽ-ի կողմից յապաղումը կը նշանակի բազմակողմանիութեան եւ օրէնքի գերակայութեան ձախողում:

Իր ելոյթում անդրադառնալով Իրանի զէնքի էմբարգոյի վերացմանը, Զարիֆը յիշեցրել է, որ դա Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ 2231 բանաձեւի անքակտելի մի մասն է, որը միանշանակ պէտք է գործադրւի:

ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Իրանը չի հանդուրժելու զէնքի էմբարգոյի երկարաձգմանը՝ յստակեցնելով, որ պատասխան գործողութիւնները լինելու են կտրուկ եւ համարժէք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։