Հա

Քաղաքական

01/07/2020 - 12:10

«ԱՄՆ-ն ՄԱԿ-ում ձախողման դատապարտւեց». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, այսօր առաւօտեան կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ ՄԱԿ-ում Իրանի դէմ զէնքի էմբարգոյի երկարաձգման ԱՄՆ պլանները ձախողւել է, որի ականատեսը, դոկտ. Ռոհանիի խօսքով՝ դարձել են ամբողջ միջազգային հանրութիւնը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, այսօր առաւօտեան կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ ՄԱԿ-ում Իրանի դէմ զէնքի էմբարգոյի երկարաձգման ԱՄՆ պլանները ձախողւել է, որի ականատեսը, դոկտ. Ռոհանիի խօսքով՝ դարձել են ամբողջ միջազգային հանրութիւնը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի հարցում ԱՄՆ-ն մէկ անգամ եւս ձախողւեց»,- նշել է նա՝ յստակեցնելով, որ ամերիկացիներին, այդպէս էլ՝ հարւածել իրանցուն, այն էլ բարոյական դաշտում երբեւէ չյաջողւեց:

«Բարոյական դաշտում արձանագրած ԱՄՆ-ի ձախողումներից բացի Իրանի դէմ պայքարում նրանց չի ստացւել յաղթանակներ գրանցել յատկապէս՝ դիւանագիտական, իրաւական եւ քաղաքական դաշտերում»,- նշել է նախագահ Ռոհանին:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով Դոնալդ Թրամփի կառավարութեան շարունակական կարգով իրականացւած հակաիրանական գործողութիւններին նշել է, որ 3.5 տարիների ընթացքում նրանք աշխարհով մէկ տարածեցին Իրանի դէմ անօրինականութեան եւ հակահումանիտար համակարգւած գործողութիւնների մի ամբողջութիւն:

Վաշինգտոնին թւում է թէ Իրանի դէմ տնտեսական պայքարում առաւելութեան են հասել, սակայն, ըստ նախագահ Ռոհանիի՝ Դոնալդ Թրամփին, երբեւէ չի յաջողւել մեր երկրի դէմ առաւելութիւնների հասնել քաղաքական, իրաւական եւ բարոյական պայքարում:

Դոկտ. Հասան Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու հարցին, Գործարքի միւս կողմերից պահանջելով՝ պատասխանատւութեան ենթարկել ԱՄՆ-ին, համաձայնագրի տապալման փորձրերի, եւ այլ անօրինկանութեան ակտերի համար:

Շեշտելով, որ մարդկութիւնն իր համախմբւած բողոքը պէտք է յայտնի անօրինականութեան դէմ, նախագահ Ռոհանին նշել է. «Գործարքի միւս կողմերը եւ միջազգային հանրութիւնը պէտք է ապահովեն Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու հետեւանքով Իրանին հասցւած վնասի փոխհատուցումը»:

«Եթէ Գործարքում սահմանւած դրոյթներն իրականացւեն, եւ արդարութիւնն վերականգնւի, ապա, մեր երկիրը պատրաստ է վերադառնալ Գործարքի լիարժէք իրականացմանը»,- նշել է դոկտ. Ռոհանին:

Հանրապետութեան նախագահը նաեւ յստակեցրել է, որ Իրանը Միջուկային գործարքի դէմ ԱՄՆ քաղաքական հարւածի հնարաւոր իրականացումը երբեւէ չի հանդուրժի, եւ այն կը չէզոքացնի տեղում, ինչպէս վարւեց մեր երկրի դէմ իրականացւող զէնքի էմբարգոյի երկարաձգման պլանների հարցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։