Հա

Քաղաքական

01/07/2020 - 13:30

«Բժշկական համակարգը պէտք է պատրաստւի կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկմանը». Թեհրանի բժշկական ինստիտուտի ղեկավար

Թեհրանի բժշկական ինստիտուտի ղեկավար Քարիմին՝ այսօր առաւօտեան, անդրադարձել է մեր երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման հնարաւոր հետեւանքներին՝ յստակեցնելով, որ բուժաշխատողները առաջին ալիքը չանցկացրած պէտք է պատրաստւեն երկրորդ ալիքի պայքարին:

«alikonline.ir» - Թեհրանի բժշկական ինստիտուտի ղեկավար Քարիմին՝ այսօր առաւօտեան, անդրադարձել է մեր երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման հնարաւոր հետեւանքներին՝ յստակեցնելով, որ բուժաշխատողները առաջին ալիքը չանցկացրած պէտք է պատրաստւեն երկրորդ ալիքի պայքարին: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա նկատել է, որ երկրորդ ալիքի բռնկումը կարող է էականօրէն տարբերւել առաջինից, դա կարող է նոր դէպքերի աննախադէպ աճ արձանագրել:

«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը բժշկի խօսքով կարող է փոխակերպւել», նշել է նա՝ շեշտելով, որ երկրորդ ալիքի ընթացքում, վարակակիրներին պէտք է համապատասխան բժշկական ծառայութիւն ցուցաբերեն Թեհրան նահանգի մեծ հիւանդանոցները:

«Մեծ հիւանդանոցները պէտք է ստանձնեն վարակակիրներին բուժօգնութեան ցուցաբերման ծառայութեան իրականացման ծանր պատասխանատւութիւնը»,- նշել է նա՝ յաւելելով, որ նրանք պէտք է իրականացնեն բուժհամակարգի գեներատորի գործառոյթը կազմակերպելով հակահամաճարակային միջոցառումների լայն շրջանակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։