Հա

Քաղաքական

02/07/2020 - 11:00

«Թեհրանում 7.9 տոկոսով աճել է կորոնավիրուսի տարածման տեմպերը». Զալի

Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի գլխաւոր ղեկավար Ալիռեզա Զալին անդրադարձել է Թեհրանում կորոնավիրուսի տարածման տեմպերի սրընթացք արագացմանը:

«alikonline.ir» - Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի գլխաւոր ղեկավար Ալիռեզա Զալին անդրադարձել է Թեհրանում կորոնավիրուսի տարածման տեմպերի սրընթացք արագացմանը. Հաղորդում է  ԻՌՆԱ-ն։

Դոկտ. Զալիի նշել է, որ նախորդ շաբաթւայ համեմատութեամբ` աւելի քան 7.9 տոկոսով, կորոնավիրուսի վարակման հետեւանքով հիւանդանոցներ դիմողների թիւը աւելացել է, ինչն է նրա խօսքով բարձրացնում է հակահամաճարակային նոր սահմանափակումների կիրառման հաւանականութիւնը։

Կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի Թեհրան նահանգի ղեկավարը իր խօսքերում փաստել է, որ այս պահի դրութեամբ Թեհրանում բժշկական օգնութիւն է ցուցաբերւում ծանր եւ ծայրայեղ ծանր վիճակում կորոնավիրուսով վարակւած 520 քաղաքացու: «Այս պահին ունենք ծանր վիճակում 412 քաղաքացի, ծայրայեղ ծանր վիճակում՝ 102 քաղաքացի։ Այսինքն՝ գումարային 520 քաղաքացի ծանր եւ ծայրայեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,- տեղեկացրել է նա։

Դոկտ. Զալին իր խօսքերում պարզաբանել է, որ համավարակի տարածման տեմպերի արագացման հետեւանքով նա, կորոնավիրուսի ազգային շտաբի ղեկավարութեանը ուղղւած իր նամակում նոր սահմանափակումների կիրառման պահանջ է ներկայացրել։

«Կորոնավիուսի վարակման նոր դէպքերի աճով պայմանաւորւած՝ COVID-19-ի ազգային շտաբին ուղղւած իմ նամակում, նրանց յայտնել եմ Թեհրանում սահմանափակումների վերականգնման, եւ նոր սահմանափակումների կիրառման անհրաժեշտութիւնը, եւ դրանց չկիրառման հնարաւոր աղէտալի հետեւանքները»,- նշել է դոկտ. Զալին։

Նոր սահմանափակումների կիրառումը, Զալիի խօսքով՝ կարող է վերաբերել տեղաշարժի եւ երթեւեկութեան կանոններին, հարսանեաց եւ այլ միջոցառումների չեղարկմանը, շուկաների աշխատանքներին, եւ, առհասարակ, բոլոր այն վայրերին որտեղ մարդկային կուտակումներն անխուսափելի են, եւ ոչ վերահսկելի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։