Հա

Քաղաքական

02/07/2020 - 13:40

«11 եւ 12-րդ կառավարութեան գործունէութեան արդիւնքում ամէն 2 ամիսը մէկ պարբերականութեամբ` շահագործման է յանձնւել մի քանի ազգային խոշոր նախագծեր». Նախագահ Ռոհանի

«11 եւ 12-րդ կառավարութեան գործունէութեան արդիւնքում, ամէն 2 ամիսը մէկ պարբերականութեամբ շահագործման է յանձնւել մի քանի ազգային խոշոր նախագծեր»։ Այս մասին այսօր էնեգետիկայի նախարարութեան ձեռնարկած Ֆարս եւ Քերմանշահ քաղաքներում իրականացւած ազգային ջրամբարների շահագործման յանձնման իր ելոյթի ընթացքում յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին։

«alikonline.ir» - «11 եւ 12-րդ կառավարութեան գործունէութեան արդիւնքում ամէն 2 ամիսը մէկ պարբերականութեամբ շահագործման է յանձնւել մի քանի ազգային խոշոր նախագծեր»։ Այս մասին այսօր էնեգետիկայի նախարարութեան ձեռնարկած Ֆարս եւ Քերմանշահ քաղաքներում իրականացւած ազգային ջրամբարների շահագործման յանձնման բացման արարողութեան իր ելոյթի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Հանրապետութեան նախագահը, նախագծի վիրտուալ շահագործման յանձնման իր ելոյթի ընթացքում նկատել է, որ Էներգետիկայի ոլորտի խոշոր նախագծերը, որոնք շահագործման յանձնւեցին Քերմանշահ եւ Ֆարս քաղաքներում առանցքային են համարւում այդ քաղաքների անվտանգ ջրի մատչելիութիւնը բարելաւելու եւ դրա հիմնախնդիրների լուծման ուղղութեամբ։

Նախագահը նաեւ նշել է, որ երկու քաղաքներում մինչ այդ կային ջրային պաշարների հետ կապւած խնդիրներ, սակայն այդ նախագծերի շահագործումը կը նպաստի որակեալ ջրամատակարարման մատչելիութեան ապահովմանը, եւ այդ խնդիրների լուծմանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։