Հա

Քաղաքական

04/07/2020 - 13:30

«Կորոնա հիւանդութիւնը թաքցնելը այլոց իրաւունքների ոտնահարում է»․ Հանրապետութեան նախագահ

«Ցաւօք, մենք ականատես ենք, որ որոշ մարդիկ ամաչում են կորոնա հիւանդութիւնից, եւ փորձում են թաքցնել այն»,- այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ այսօր՝ յուլիսի 4-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի կենտրոնական շտաբի հերթական նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Ցաւօք, մենք ականատես ենք, որ որոշ մարդիկ ամաչում են կորոնա հիւանդութիւնից, եւ փորձում են թաքցնել այն»,- այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ այսօր՝ յուլիսի 4-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի կենտրոնական շտաբի հերթական նիստում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ շեշտելով, որ եթէ որեւէ մէկը վարակւել է կորոնավիրուսով, կրօնական եւ մարդկային պարտականութիւն ունի այդ մասին տեղեկացնելու ուրիշներին:

«Մենք պէտք է յաղթահարենք այս արատը, համապատասխան մշակութային հենք ստեղծելով»,- ասել է նա՝ յաւելելով. «Մարդիկ պէտք է հաշւի առնեն այն փաստը, որ բոլորը կարող են վարակւել այս հիւանդութեամբ այնքան ժամանակ, քանի դեռ դրա դէմ որեւէ դեղ կամ պատւաստանիւթ չի արտադրւել: Հետեւաբար, նրանք պէտք է չափազանց զգոյշ լինեն սոցիալական շփումների ժամանակ»: Նախագահը շեշտել է, որ վաղւանից հանրային-հասարակական վայրերում բժշկական դիմակ կրելը պարտադիր է լինելու, եւ պետական հիմնարկ-ձեռնարկութիւնները այցելուներից պէտք է պահանջեն դիմակ կրեն. «Անգամ պէտք է արգելել այն աշխատողների մուտքը հիմնարկ-ձեռնարկութիւններ, որոնք չեն հետեւում առողջապահական ցուցումներին եւ դիմակ չեն կրում»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։