Հա

Քաղաքական

04/07/2020 - 13:40

«Հանրապետութեան հանրային-հասարակական եւ փակ տարածքներում բժշկական դիմակներ կրելը կը դառնայ պարտադիր». ԱՆ տեղակալ

«Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշման համաձայն՝ հանրային-հասարակական եւ փակ տարածքներում բժշկական դիմակներ կրելը կը դառնայ պարտադիր»,- այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին:

«alikonline.ir» - «Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշման համաձայն՝ հանրային-հասարակական եւ փակ տարածքներում բժշկական դիմակներ կրելը կը դառնայ պարտադիր»,- այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կորոնավիրուսի տարածման կանխելու նպատակով գործարկւող օրէնքը, որն ուժի մէջ կը մտնի վաղը՝ յուլիսի 5-ից քաղաքացիներին կը պարտաւորեցնի բոլոր հանրային-հասարակական եւ փակ տարածքներում դիմակներ կրել:

ԱՆ տեղակալը նաեւ անդրադարձել է երկրում կորոնավիրուսի բարձր ռիսկային գօտիների աւելացման խնդրին եւ նշել, որ Հանրապետութեան ողջ տարածքում կիրառւող բժշկական դիմակների կրումը պարտաւորեցնող օրէնքի գործարկումը պայմանաւորւած է համավարակի տարածումը չէզոքացնելու, եւ դրա լծակների աւելացման գործօնով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։