Հա

Քաղաքական

04/07/2020 - 13:45

Դեսպան Զոհուրին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի հետ

ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 2-ին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 2-ին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութեան կայքից:

Հանդիպման սկզբում նախարար պապիկեանը շնորհաւորելով դեպան Զոհուրիին դիւանագիտական առաքելութեան մեկնարկի կապակցութեամբ` համոզմունք է յայտնել, որ դեսպանն իր գործունէութեամբ կը նպաստի հայ-իրանական բազմամտայ յարաբերութիւնների ընդլայնմանն ու խորացմանը՝ նշելով, որ առկայ փոխգործակցութեան բարձր մակարդակը դրսեւորւում է յատկապէս երկու երկրների ենթակառուցւածքների զարգացման համատեղ ծրագրերում:

Դեսպան Զոհուրին հանդիպման ընթացքում շնորհակալութիւն է յայտնել նախարարին ընդունելութեան համար եւ վերահաստատել մեր երկրի պատրաստակամութիւնը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցութեանը եւ լիարժէք օգտագործելու տնտեսական յարաբերութիւններում առկայ չիրացւած ներուժը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցութեան, տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցւածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրաւէրներին արձագանքելու եւ տնտեսական ճգնաժամի յաղթահարման ուղղութեամբ ազգային մակարդակներում ձեռնարկւող քայլերի շուրջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։