Հա

Քաղաքական

05/07/2020 - 13:10

«Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ». Զարիֆ

«Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ, այնպէս որ Սահմանադրութեան մէջ արտաքին քաղաքականութիւնը Յեղափոխութեան առաջնորդի լիազօրութիւնների սահմանում է, եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում համակարգի ընդհանուր քաղաքականութիւնը որոշւում է նրա կողմից»,- այս մասին այսօր՝ յուլիսի 5-ին Իսլ. խորհրդարանում արտաքին քաղաքականութեանը եւ տնտեսական դիւանագիտութեանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ, այնպէս որ Սահմանադրութեան մէջ արտաքին քաղաքականութիւնը Յեղափոխութեան առաջնորդի լիազօրութիւնների սահմանում է, եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում համակարգի ընդհանուր քաղաքականութիւնը որոշւում է նրա կողմից»,- այս մասին այսօր՝ յուլիսի 5-ին Իսլ. խորհրդարանում արտաքին քաղաքականութեանը եւ տնտեսական դիւանագիտութեանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Խօսելով վերջին տասնամեակի ընթացքում միջազգային յարաբերութիւններում տեղի ունեցող աննախադէպ փոփոխութիւններին, ԱԳ նախարարը նշել է, որ դրանց արդիւնքում Միջազգային յարաբերութիւններում բազմաթիւ հասկացութիւնների բնոյթն արմատական փոխութեան է ենթարկւել:

Հէնց այդ փոփոխութիւնների արդիւնքում էլ, ըստ նրա՝ բազմաթիւ երկրների, այդ թւում՝ Իրանի համար բացառիկ առիթ եւ հնարաւորութիւն է ստեղծւել վերածւելու միջազգային եւ տարածաշրջանային յարաբերութիւնների ազդեցիկ խաղացողի: 

Այս համատեքստում նա անդրադարձել է Իրանի դէմ ԱՄՆ ծաւալած փաստացի պատերազմին՝ նշելով, որ դրանք հիմնականում երեք նպատակ են հետապնդում: Առաջինը. Իրանին ներկայացնել որպէս միջազգային անվտանգային սպառնալիք, որպէսզի Իրանը դառնայ օրակարգային թեմա այնպիսի ատեաններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, որտեղ մեծ է ԱՄՆ ազդեցութիւնը: Երկրորդը. Իրանի դէմ միջազգային համախմբման ձեւաւորումն է, իսկ երրորդը. Իրանական ժողովրդի եւ համակարգի միջեւ խզում առաջացնելն ու համակարգի թուլացումն է, որը, ըստ նրա՝ ամերիկացիների հետապնդած ամենակարեւոր նպատակն է: 

Հէնց այս մարտահրաւէրներից ելնելով էլ, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը շեշտել է. «Արտաքին քաղաքականութիւնը խմբակցային վէճերի առարկայ չէ, այնպէս որ Սահմանադրութեան մէջ արտաքին քաղաքականութիւնը Յեղափոխութեան առաջնորդի լիազօրութիւնների սահմանում է, եւ արտաքին քաղաքականութեան ոլորտում համակարգի ընդհանուր քաղաքականութիւնը որոշւում է նրա կողմից»: 

ԱՄՆ հակաիրանական սադրանքները չէզոքացնելու նպատակով, Զարիֆը կարեւորել է յատկապէս հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնումն ու զարգացումը. «Իրանը պէտք է կենտրոնանայ տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան ձեւաւորման, եւ հարեւանների հետ յարաբերութիւնների զարգացման վրայ: Մեր հարեւանները պէտք է զգան, որ իրենք ամենալաւ յարաբերութիւններն ունեն Իրանի հետ»,- նշել է նա: 

«Աշխարհում իրավիճակը փոխւում է, եւ Իրանն այս իրավիճակում կարեւոր դեր խաղալու կարողութիւնն ու հնարաւորութիւնն ունի, բայց մեզ անհրաժեշտ է ներքին համախմբում: ԱԳ նախարարութիւնում մենք գտնւում ենք ձեր տրամադրութեան ներքոյ: Նախարարութիւնում կուսակցական մօտեցումը նշանակում է աշխատանքային կարիերայի աւարտը: Այնպէս, ինչպէս մենք ամենալաւ յարաբերութիւններն ունէինք գեներալ Ղասեմ Սոլէյմանիի հետ, եւ ես ամէն շաբաթ հանդիպում էի նրա հետ, նոյնպէս կարող ենք համագործակցել պատգամաւորների հետ՝ համատեղ նպատակներն առաջ տանելու համար»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։