Հա

Քաղաքական

05/07/2020 - 13:40

«Իրանի տնտեսութեան փլուզմանը ուղղւած թշնամիների դաւադրութիւնը չի յաջողւի». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կառավարութեան տնտեսական շտաբի այսօրւայ նիստի ընթացքում վստահեցրել է, որ Իրանի տնտեսութեան փլուզմանը ուղղւած թշնամիների դաւադրութիւնը չի ստացւի:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կառավարութեան տնտեսական շտաբի այսօրւայ նիստի ընթացքում վստահեցրել է, որ Իրանի տնտեսութեան փլուզմանը ուղղւած թշնամիների դաւադրութիւնը չի ստացւի. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ թշնամու պարտադրած տնտեսական պատերազմի, ինչպէս նաեւ՝ կորոնավիրուսի համավարակի արդիւնքում ստեղծւած ճգնաժամի արդիւնքում ժողովուրդը յայտնւել է բարդ իրավիճակում, նախագահը նշել է. «Հայրենիքի, համակարգի եւ յեղափոխութեան հանդէմ մեր ունեցած յանձնառութեամբ, մենք համբերատար յաղթահարում ենք առանց նաւթի տնտեսութեանը հասնելու տարբեր փուլերի դժւարութիւններն ու բարդութիւնները: Այս ուղու յաղթահարումը պահանջում է միասնութիւն, համախմբում, եւ հասարակութեան տարբեր խաւերի եւ խմբերի աջակցութիւնը»:

Դոկտ. Ռոհանին ասել է, որ թշնամին փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ, իբր, առանց նաւթի տնտեսութեան անցումը ձախողւել է, եւ գործող պատժամիջոցների արդիւնքում Իրանի տնտեսութիւնը փլուզւում է. «Եւ դրա ապացոյցն ըստ նրանց՝ ոչ թէ տնտեսական հիմնական ցուցանիշերն են, այլ, ապրանքների գների տատանումներն ու արտարժոյթի փոխարժէքը: Մինչդեռ հիմնական ցուցանիշերը խօսում են նրանց դաւադրութեան ձախողման մասին»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։