Հա

Քաղաքական

07/07/2020 - 13:50

ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների:

«alikonline.ir» - ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների: Գրում է Panorama.am-ը:

Դեսպանը, Regionmonitor-ի հաղորդմամբ, նշել է, որ Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել, եւ այլ տեղերում հնչող կարծիքները պաշտօնական տեսակէտներ չեն, յաւելելով որ դիրքորոշման հետ կապւած ցանկացած փոփոխութիւն մամուլի խօսնակի միջոցով կը նշւէր: Իսրայէլում ՀՀ դեսպանութեան բացման մասին խօսելիս դեսպանը յայտնել է՝ Թեհրանը յարգում է հարեւանների որոշումները: Նրա խօսքով՝ Իսրայէլը միշտ փորձել է Իրանի լաւագոյն հարեւանների հետ յարաբերութիւնները փչացնել։

«Մեր մտահոգութիւնները միշտ յայտնում ենք պաշտօնատար անձանց հետ մեր հանդիպումների ընթացքում։ Մեր դիրքորոշումը հետեւեալն է. մենք լաւ յարաբերութիւններ ունենք հարեւանների հետ եւ չենք ցանկանում դրանք փչացնել»,- ասել է Զոհուրին։

«Իրանի կարեւորագոյն սկզբունքներից մէկը հարեւաններին ուշադրութիւն դարձնելն է, այդ թւում՝ Հայաստանին: Կարծում եմ՝ կորոնավիրուսի արդիւնքում երկու երկրների միջեւ համագործակցութեան հիանալի մեթոդ ձեւաւորւեց: Երկրների պաշտօնեաները միշտ կապի մէջ են եղել իրար հետ: Մեր նախագահը եւ վարչապետ Փաշինեանն ազդարարել էին, որ աշխատանքները չդադարեցւեն եւ տնտեսական գործակցութիւնն ու բեռնափոխադրումը բնականոն հունով ընթանան»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով տնտեսական եւ էներգետիկ անվտանգութեան ոլորտում երկու երկների միջեւ համագործակցութեանը, դեսպանն նշել է. «Վարչապետ Փաշինեանի՝ Իրան կատարած այցը հիանալի էր, ինչից յետոյ փոխադարձաբար ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ այցելեց Իրանի նախագահը: Երկու երկների ղեկավարների միջեւ արդիւնաւէտ քննարկումներ են տեղի ունեցել...: Իրանը բազմաթիւ ապրանքներ է արտահանում, ու ակնյայտ է, որ ՀՀ-ն մեր ստրատեգիական ուղղութիւններից մէկն է, որի հետ մեր յարաբերութիւնները պէտք է ցանկալի մակարդակի հասցնել: Փաշինեանի ու Ռոհանիի միջեւ երկխօսութեան հարցերը եղել են գազը, էլեկտրաէներգիան, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը եւ այլն: Մենք պէտք է արագացնենք այդ նախագծերի իրականացումը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։