Հա

Քաղաքական

08/07/2020 - 12:20

«Ցանկանում ենք սերտ յարաբերութիւններ ունենալ Օրէնսդիր եւ Դատական ուժերի հետ». Հանրապետութեան նախագահ

Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յիշեցնելով, որ թշնամու գլխաւոր նպատակը համակարգի եւ ժողովրդի, ինչպէս նաեւ՝ երկրի ղեկավարների միջեւ խզում առաջացնելն է, յայատարարել է, որ Գործադիրը ցանկանում է սերտ յարաբերութիւններ ունենալ միւս երկու ուժերի՝ Օրէնսդրի եւ Դատականի հետ:

«alikonline.ir» - Կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին յիշեցնելով, որ թշնամու գլխաւոր նպատակը համակարգի եւ ժողովրդի, ինչպէս նաեւ՝ երկրի ղեկավարների միջեւ խզում առաջացնելն է, յայատարարել է, որ Գործադիրը ցանկանում է սերտ յարաբերութիւններ ունենալ միւս երկու ուժերի՝ Օրէնսդրի եւ Դատականի հետ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Նրանք ցանկանում են ժողովրդին յուսախաբ անել համակարգից, բայց մենք չպէտք է դա թոյլ տանք ԱՄՆ-ին եւ Իսրայէլին: Կառավարութիւնը ցանկանում է սերտ յարաբերութիւններ ունենալ Օրէնսդիր եւ Դատական ուժերի հետ: Մենք կը շարունակենք շարժւել այդ ուղղութեամբ: Ժողովրդի պահանջն էլ հէնց դա է, որպէսզի երեք ուժերը ձեռք-ձեռքի կարգաւորեն առկայ խնդիրները: Թշնամական մթնոլորտի եւ պատժամիջոցների առկայութեան պայմաններում, հակասութիւնների եւ վէճերի ժամանակը չէ»,- յայտարարել է նախագահը:

Անդրադառնալով օրերս խորհրդարանում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի ելոյթի ժամանակ տեղի ունեցած անախորժ միջադէպին, դոկտ. Ռոհանին յիշեցրել է, որ ԱԳ նախարարութիւնը համարւում է երկրի քաղաքական հզօրութեան սիմբոլը, իսկ նախարարը՝ նախարարութեան սիմբոլը:

«Էմամ Խոմէյնին մեծ կարեւորութիւն է տւել արտաքին գործերի նախարարին յարգելուն, իսկ Իսլ. յեղափոխութեան առաջնորդն էլ միշտ աջակցել է Կառավարութեանն ու ԱԳ նախարարութեանը»,- ասել է նա՝ յաւելելով. «Այս 7 տարիների ընթացքում մեծ գործեր են արւել, այնպէս, որ թշնամիները ստիպւած են եղել ընդունել դրանց կարեւորութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։