Հա

Քաղաքական

12/07/2020 - 08:35

«Թշնամիները Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցութեան ծրագիրն օգտագործում են որպէս պատրւակ՝ երկրի վրայ ճնշում գործադրելու համար»․ Վաէզի

Ընդգծելով Իրան-Չինաստան համագործակցութեան 25-ամեայ համապարփակ ծրագրի նախապատրաստումը, որը դեռեւս վերջնական համաձայնութեան փուլին չի հասել, նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին նշել է, որ թշնամիներն այն օգտագործում են որպէս պատրւակ՝ երկրի վրայ ճնշում գործադրելու համար: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ նա յայտարարել է հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցի ժամանակ:

«alikonline.ir» - Ընդգծելով Իրան-Չինաստան համագործակցութեան 25-ամեայ համապարփակ ծրագրի նախապատրաստումը, որը դեռեւս վերջնական համաձայնութեան փուլին չի հասել, նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին նշել է, որ թշնամիներն այն օգտագործում են որպէս պատրւակ՝ երկրի վրայ ճնշում գործադրելու համար: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ նա յայտարարել է հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցի ժամանակ:

Անդրադառնալով Իրան-Չինաստան համագործակցութեան 25-ամեայ համապարփակ ծրագրին, Վաէզին ասել է. «Այս փաստաթուղթը նախնական նախագիծ ունէր, որն անցեալ տարի ուղարկւել էր Չինաստան, եւ մեկնաբանութիւններ էր արւել իրանական նախագծի վերաբերեալ, եւ այժմ մենք պատրաստւում ենք յայտնել մեր տեսակէտները: Նշւած փաստաթղթի շրջանակը յստակեցւած է, բայց վերջնական համաձայնութիւն դեռեւս չի կայացել եւ, քանի դեռ այս փաստաթուղթը վերջնական հաստատում չի ստացել, բնականաբար դրա դրոյթները չեն հրապարակւելու»:

Շեշտելով, որ Իրանը որպէս տարածաշրջանային եւ մայրցամաքային կարեւոր եւ ազդեցիկ խաղացող՝ ցանկանում է համագործակցել այլ երկրների հետ, Վաէզին նշել է, որ թշնամին փորձում է այս փաստաթուղթն օգտագործել որպէս պատրւակ՝ երկրի վրայ ճնշում գործադրելու համար:

«Թուրքմենչայի թեման տիրաժաւորւել է Սպիտակ տանը, եւ շրջանառութեան մէջ է դրւել BBC-ի եւ Manoto-ի կողմից: Այն անձնաւորութիւնն է անդրադարձել այս թեմային, որ իր պաշտօնավարման օրօք լաւ յարաբերութիւններ ունէր Չինաստանի հետ»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ յաւելելով, որ այս փաստաթուղթը յստակեցնում է միայն համագործակցութեան ճանապարհային քարտէզը, եւ պարտաւորեցնող որեւէ բան չունի:

«Խօսք չի գնում Քիշի, Ղեշմի կամ ռազմաբազաների կառուցման մասին: Նրանք, ովքեր այս թեմաներն են արծարծում գործ չունեն բուն փաստաթղթի հետ, եւ փորձում են շահարկել ժողովրդի եւ համակարգի համար զգայուն թեմաները՝ փչացնելով Իրան-Չինաստան յարաբերութիւնները: Եթէ նոյն փաստաթուղթը քննարկէինք Ռուսաստանի հետ, նրանք նոյնկերպ կը վարւէին»,- ասել է Վաէզին՝ շեշտելով. «Ամերիկացիները ցանկանում են ժողովրդի, համակարգի եւ պատասխանատուների միջեւ խզում առաջացնել եւ, քանի որ տնտեսական ճնշումների եւ հոգեբանական պատերազմի միջոցով դա չի ստացւել, ստիպւած ապաւինել են այս մեթոդին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։