Հա

Քաղաքական

13/07/2020 - 13:00

«Արցախեան հակամարտութեան կողմերին կոչ ենք անում ձեռնարկել լարւածութեան նւազեցմանն ուղղւած գործողութիւններ». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին այսօր` յուլիսի 13-ին կայացած իր մամլոյ ասուլիսի ընթացքում ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ հայաստանա-ադրբեջանական սահմանային լարւածութեանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին այսօր` յուլիսի 13-ին կայացած իր մամլոյ ասուլիսի ընթացքում ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ հայաստանա-ադրբեջանական սահմանային լարւածութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա լարւածութեան ֆոնին կողմերին քաղաքական երկխօսութեան եւ զսպւածութեան կոչ է արել՝ յստակեցնելով, որ  մեր երկիրը բացառապէս, հակամարտութեան խաղաղ  ճանապարկով կարգաւորման կողմնակիցն է, եւ մշտապէս աջակցում է դրա իրականացմանը:

«Մենք ցաւ ենք յայտնում էսկալացիայի հրահրման փորձրերի, եւ մարդկային կորուստների կապակցութեամբ, եւ արցախեան հակամարտութեան կողմերին կոչ ենք անում ձեռնարկել լարւածութեան նւազեցմանն ուղղւած գործողութիւններ»,- նշել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը:

Յիշեցնենք, որ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը յայտնել էր, որ Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները յուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով Տաւուշի ուղղութեամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: 

«Հայկական կողմի նախազգուշացումից յետոյ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինւած ուժերի սահմանային դիրքը գրաւելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշւել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, յետ շպրտւել»,- յայտնել էր Ստեփանեանը՝ յաւելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին յուլիսի 12-ին տեղի ունեցած միջադէպի հետեւանքով զոհւել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, եւս 5-ը վիրաւորւել են։ Հիւանդանոցում մահացել է վիրաւորներից եւս մէկը: Հայկական Զինւած ուժերը ոչնչացրել են Ադրբեջանի Զինւած ուժերի անօդաչու թռչող սարք:

Շուշան Ստեփանեանը այնուհետեւ յայտնել է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նոյն դիրքի ուղղութեամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: 

«Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նոյն դիրքի ուղղութեամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Իրավիճակի լարման հետեւանքների ամբողջ պատասխանատւութիւնը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»,- «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանեանը: 

Հայկական Զինւած ուժերը մարդկային եւ այլ կորուստներ, վիրաւորներ չունեն:

ՀՀ Արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տաւուշի ուղղութեամբ իրականացւող գործողութիւնները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։