Հա

Քաղաքական

14/07/2020 - 08:25

«Իրանի դիրքորոշումը ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ մնում է անփոփոխ». ԱԳՆ խօսնակ

Իրանի դիրքորոշումը ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ մնում է անփոփոխ:

«alikonline.ir» - Իրանի դիրքորոշումը ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ մնում է անփոփոխ: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին` պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ փոխւե՞լ է արդեօք Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Մուսաւին շեշտել է երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը յարգելու եւ խնդիրները խաղաղ ճանապարհով կարգաւորելու անհրաժեշտութեան մասին:

«Մենք հաւատացած ենք, որ հարեւան երկու երկրներն առկայ խնդիրները պէտք է լուծեն խաղաղ ճանապարհով: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս յայտարարել է խնդրի լուծման հարցում կողմերին աջակցելու իր պատրաստակամութեան մասին»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։