Հա

Քաղաքական

14/07/2020 - 12:50

«Արտահանման խթանման նպատակով կը ստեղծւի ԱԳՆ-Իսլ. խորհրդարան համատեղ յանձնաժողով». ԱԳՆ

«Ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալների աճի ապահովման եւ խթանման նպատակով շուտով ԱԳՆ-ի եւ խորհրդարանի միջեւ կը ձեւաւորւի համատեղ յանձնաժողով». այս մասին այսօր՝ յուլիսի 14-ին Իսլ. խորհրդարանի արդիւնաբերական յանձնաժողովի նիստից յետոյ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալների աճի ապահովման եւ խթանման նպատակով շուտով ԱԳՆ-ի եւ խորհրդարանի միջեւ կը ձեւաւորւի համատեղ յանձնաժողով». այս մասին այսօր՝ յուլիսի 14-ին Իսլ. խորհրդարանի արդիւնաբերական յանձնաժողովի նիստից յետոյ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա անդրադառնալով իր մասնակցութեամբ արդիւնաբերական յանձնաժողովի նիստի քննարկումներին նշել է. «Արդիւնաւէտ քննարկումներ էին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականութեան զարգացման, ոլորտի մարտահրաւէրներին, եւ պարտաւորութիւնների կատարման հարցերին»:

ԱԳ նախարարը առանցքային է համարել արտաքին քաղաքականութեան արդիւնաւէտութեան բարձրացման գործում խորհրդարանի եւ իր ղեկավարած գերատեսչութեան միջեւ համատեղ յանձնաժողովի ստեղծման փաստի իրականացումը:

Անդրադառնալով նոր յանձնաժողովի գործառոյթներին նշել է, որ նրանք կենտրոնանալու են ոչ նաւթային սեկտորի արտահանման ծաւալների արագընթաց աճի ապահովման, այդ թւում՝ օրէնսդիր իշխանութեան հետ յարաբերութիւնների բարելաւման, ոլորտին անհրաժեշտ օրէնքների հաստատման գործընթացի սահունացման ուղղութեամբ:

ԱԳ նախարարը նաեւ անդրադարձել է խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ ազգային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի նիստին իր մասնակցութեան նպատակներին՝ նշելով, որ այդ նիստերին իր մասնակցութիւնը նոյնպէս արձանագրել է դրական արդիւնքներ, ինչը նրա համոզմամբ կարող է նպաստել խորհրդարանի եւ ԱԳՆ-ի միջեւ յարաբերութիւնների զարգացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։