Հա

Քաղաքական

14/07/2020 - 13:40

«Տնտեսական պատերազմում մենք ապաւինեցինք սեփական ուժերին՝ զարգացնելով ոչ թէ նաւթային, այլ ոչ նաւթային սեկտորի արդիւնաբերութիւնը». Հանրապետութեան նախագահ

Իրանի դէմ իրականացւող տնտեսական պատերազմում մենք յաղթանակներ արձանագրեցինք ապաւինելով սեփական ուժերին, մասնաւորապէս՝ զարգացնելով ոչ նաւթային սեկտորի արդիւնաբերութիւնը: Այս մասին այսօր՝ յուլիսի 14-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանի դէմ իրականացւող տնտեսական պատերազմում մենք յաղթանակներ արձանագրեցինք ապաւինելով սեփական ուժերին, մասնաւորապէս՝ զարգացնելով ոչ նաւթային սեկտորի արդիւնաբերութիւնը: Այս մասին այսօր՝ յուլիսի 14-ին, տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք ոչ միայն յոյս չդրեցինք նաւթային ոլորտի արդիւնաբերութեան վրայ, որի դէմ, ի դէպ, սահմանւել էր ամենադաժան պատժամիջոցները, այլ հզօրացրինք մեր երկրի տնտեսութիւնը ոչ նաւթային սեկտորի զարգացման ծրագրերով»,- նշել է նախագահ Ռոհանին՝ յաւելելով, որ Իրանի դէմ տնտեսական ահաբեկչութեան պլանի գործադրման միջոցով, ամերիկացիներին թւում էր, թէ կարող են յաղթել իրանցիներին:

«Հակաիրանական մտադրութիւններ հետապնդող ԱՄՆ-ի ծրագրերի տապալման գործառոյթով, Իրանը շարունակում է մշակել իր տնտեսութեան զարգացման, եւ դժւարութիւնների յաղթահարման ռազմավարութիւնը»,- նշել է նախագահ Ռոհանին:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով կորոնավիրուսի գլոբալ բնոյթի տնտեսական հետեւանքների չէզոքացմանն ուղղւած կառավարութեան ծրագրերին, եւ COVID-19-ի տնտեսական վնասներին նշել է, որ նոյնիսկ ամենազարգացած պետութիւններն են ծանր վնասներ կրել դրա պատճառով, այնուամենայնիւ, յստակեցնելով, որ կառավարութեան մշակած հակաճգնաժամային քաղաքականութեան եւ, առհասարակ, ամբողջ համակարգի համագործակցութեան շնորհիւ մեր երկիրը շարունակում է յաղթանակներ գրանցել ճգնաժամային իրավիճակի յաղթահարման գործում:

Կառավարութեան վարած քաղաքականութեան առանցքային դրոյթներից համարելով արտադրութեան թռիչքաձեւ զարգացմանն ուղղւած պլանների իրականացումը, նախագահ Ռոհանին նշել է, որ ամբողջ համակարգը պէտք է իր ամբողջ ջանքերը գործադրի տեղական արտադրանքի ծաւալների աճի ապահովման, շուկայական գների կայունացման, պարենային արտադրութեան անվտանգութեան ապահովման, եւ այդ ոլորտին անհրաժեշտ արտարժոյթի ապահովման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։