Հա

Քաղաքական

15/07/2020 - 13:40

«Միջուկային համապարփակ համաձայնագրում ծագած խնդիրների թիւ 1 մեղաւորն օրինախախտ ամերիկացիներն են». Հանրապետութեան նախագահ

«Իրանական դիւանագիտութիւնը փաստեց, որ մենք բացառապէս, խաղաղութեան կողմնակիցն ենք»,- այս մասին՝ այսօր յուլիսի 15-ին, Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Իրանական դիւանագիտութիւնը փաստեց, որ մենք բացառապէս, խաղաղութեան կողմնակիցն ենք»,- այս մասին՝ այսօր յուլիսի 15-ին, Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Իրանական դիւանագիտութիւնը համարելով խաղաղութեան տարածման լաւագոյն օրինակ, դոկտ. Ռոհանին վկայեց, որ ամերիկացիների եւ սիոնիստների օրինախատգործողութիւնները փաստեցին մեր երկիրի դէմ տարիներ շարունակ իրականացւող հակաիրանական պլանների, հետապնդումների, եւ  Իրանի հարցը մշտապէս նրանց  պլանների հիմնական թիրախում գտնւելու իրողութիւնը:

«Մինչդեռ, իրանական դիւանագիտութիւնը կտրականապէս մերժեց «Իրանին վնասազերծելու»  նրանց սին եւ  յօրինւած մեղադրանքները»,- յստակեցրել է նա:

Միջուկային Գործարքի տապալման փորձերի կազմակերպման մէջ Հանրապետութեան նախագահն, իր ելոյթի ընթացքում, մեղադրել է ամերիկացի ծայրայեղականներին եւ սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներին ՝ յստակեցնելով, որ նրանք մշտապէս ջանքեր են գործադրել դրա ձախողման պլանների մշակման ուղղութեամբ:

Այնուամենայնիւ, ամերիկացիների եւ սիոնիստների հիմնական նպատակը երբեւէ չիրագործւած համարելով՝ Հանրապետութեան Նախագահը վստահեցրել է, որ Իրանի վարած կորեկտ եւ բարոյական քաղաքականութեան շնորհիւ, միջազգային հանրութիւնն ի վերջոյ ԱՄՆ-ի օրինախախտումների ականատեսը դարձաւ:

Ըստ դոկտ. Հասան Ռոհանիի՝ Միջուկային գործարքի արդիւնաւէտութեան գնահատման համար անհրաժեշտ է բացառել ԱՄՆ-ի ապակայունացնող դերը. «Նրանք Միջուկային գործարքից բացի ամբողջ աշխարհն են ապակայունացրել՝ անտրամաբանական խախտումներ թոյլ տալով միջազգային տարբեր համաձայնագրերի իրականացման հարցում, այդ թւում՝ ԱՀԿ-ի, ԻՒՆԵՍԿՕ-ի եւ կլիմայական համաձայնագրերից դուրս գալու բազմաթիւ փորձերը:

Իրանն իր օրինապահութեամբ տապալեց մեր դէմ տարիներ շարունակ գործադրւող պրոպագանդան, եւ այն թեզը, ըստ որի՝ Իրանը մշտապէս գաղտնի խախտել է բոլոր համաձայնութիւնները, եւ միջազգային պարտաւորութիւնները»,- նշել է նա: 

Հանրապետութեան նախագան իր ելոյթի մէկ այլ հատւածում անդրադարձել է երկրի եռեակ ուժերի անկախութիւն ենթադրող գործելաոճին, եւ համակարգի միասնականութեան պահպանման անհրաժեշտութեան հարցերին, յստակեցնելով, որ դա, երբեւէ, չի կարող ուժերի հակադրութեան առիթ դառնալ:

Դոկտ. Հասան Ռոհանին՝ որոշ պաշտօնեաներին յորդորել է չաքաղաքականացնել ժողովրդին եւ, առհասարակ, ամբողջ համակարգի վստահութեան արդիւնքում ստանձնած պաշտօնները, պահպանել ժողովրդի վստահութեան քւէն՝ զերծ մնալով, այն նեղ կուսակցական շահերին ծառայեցնելու փորձերից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։