Հա

Քաղաքական

16/07/2020 - 08:30

«Կորոնավիրուսի դէմ աւելի արդիւնաւէտ պայքարի համար մենք պէտք է փոխենք մեր ապրելակերպը». Հանրապետութեան նախագահ

Կորոնավիրուսի դէմ աւելի արդիւնաւէտ պայքարի համար մենք պէտք է փոխենք մեր ապրելակերպը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի մասնագիտական յանձնախմբերի նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ աւելի արդիւնաւէտ պայքարի համար մենք պէտք է փոխենք մեր ապրելակերպը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի մասնագիտական յանձնախմբերի նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Երկրում կորոնավիրուսի դէմ պայքարի երկու փուլի փորձը փաստել է, որ բոլոր տեսակի սահմանափակումներից աւելի, արդիւնաւէտ լուծումն առաողջապահական ցուցումների ճշգրիտ կատարումն է: Կորոնավիրուսի դէմ աւելի արդիւնաւէտ պայքարի համար մենք պէտք է փոխենք մեր ապրելակերպը»,- ասել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով, որ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշումների ամբողջական իրականացումն առանցքային նշանակութիւն ունի համավարակի դէմ պայքարի գործում:

«Պետական գերատեսչութիւններում եւ հիմնարկ-ձեռնարկութիւններում աշխատակիցների եւ դիմորդների կողմից առողջապահական ցուցումների լիարժէք իրականացումն առանցքային նշանակութիւն ունի, եւ արդիւնաւէտ է համավարակի տարածումը կանխելու եւ ապրելակերպի նոր մշակոյթ ձեւաւորելու գործում»,- շեշտել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։