Հա

Քաղաքական

16/07/2020 - 12:30

Հանրապետութեան նախագահը Ղեշմում եւ Հորմոզգանում շահագործման է յանձնել էներգետիկայի ոլորտի տարբեր նախագծեր

Այսօր` յուլիսի 16-ին, Հանրապետութեան նախագահի միջոցով Հորմոզգան նահանգում եւ Ղեշմ կղզում շահագործման է յանձնւել էներգետիկայի ոլորտի խոշոր նախագծեր։

«alikonline.ir» - Այսօր` յուլիսի 16-ին, Հանրապետութեան նախագահի միջոցով Հորմոզգան նահանգում եւ Ղեշմ կղզում շահագործման է յանձնւել էներգետիկայի ոլորտի խոշոր նախագծեր. այս մասին յայտնում է IRIBNEWS-ը:

Էներգետիկայի ոլորտի նախագծերը, որոնք, ի դէպ, իրականացւել են աւելի քան 2700 մլրդ. թուման կապիտալ ներդրման արդիւնքում ենթադրում են Հորմոզգան նահանգում եւ Ղեշմ կղզում ջերմոցային տնտեսութեան զարգացում, ջրամատակարարման մատչելիութեան ապահովում, համակցւած ցիկլով էլեկտրակայանի հզօրութեան բարձրացում, եւ այդ ոլորտի խնդիրների լուծում:

Նշենք, որ Հանրապետութեան նախագահի միջոցով էներգետիկայի ոլորտի նախագծերի շահագործման յանձնման փաթեթը ներառում է նաեւ 7 տարբեր ծրագրեր էլեկտրաէներգիայի մատակարարման հասանելիութեան բարձրացման,  էներգախնայողութեան հնարաւորութիւնների զարգացման, ջրերի աղալուծման մեխանիզմների արդիականացման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։