Հա

Քաղաքական

19/07/2020 - 12:10

Զարիֆ. «Իրաքցի մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ծաւալելու Գեներալ Սոլէյմանիի սպանութեան միջադէպի հանգամանքները պարզելու նպատակով»

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ այսօր յուլիսի 19-ին, Իրաք իրականացրած իր այցի մեկնարկին, Բաղդադի օդանաւակայանում լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադարձել է գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան հանգամանքների բացայայտման կարեւորութեանը, եւ յստակեցրել, որ գեներալ Սոլէյմանիի եւ իրաքցի գեներալ Աբու Մահդի ալ Մոհանդեսի սպանութեան միջադէպի հանգամանքները պարզելու նպատակով՝ իրաքցի իր գործընկերների հետ քննարկումներ է ծաւալելու:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն՝ այսօր յուլիսի 19-ին, Իրաք իրականացրած իր այցի մեկնարկին, Բաղդադի օդանաւակայանում լրագրողների հետ զրոյցի ընթացքում անդրադարձել է գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան հանգամանքների բացայայտման կարեւորութեանը, եւ յստակեցրել, որ գեներալ Սոլէյմանիի եւ իրաքցի գեներալ Աբու Մահդի ալ Մոհանդեսի սպանութեան միջադէպի հանգամանքները պարզելու նպատակով՝ իրաքցի իր գործընկերների հետ քննարկումներ է ծաւալելու. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով իր այցի նպատակներին, ԱԳ նախարարը նշել է. «Մենք ցանկանում ենք վերահաստատել ձեռք բերւած նախորդ պայմանաւորւածութիւնների իրականացման կարեւորութիւնը, մասնաւորապէս, նախորդ տարի դոկտ. Ռոհանիի բաղդադեան հանդիպումների ընթացքում ձեռք բերւած համաձայնութիւնները»:

ԱԳ նախարարը նշել է, որ իր այցի ընթացքում հանդիպելու է Իրաքի նախագահի, վարչապետի, Դատական ուժի ղեկավարի, Իրաքեան պարլամենտի ղեկավարութեան, եւ այդ երկրի ԱԳ նախարարի հետ:

ԱԳ նախարարն անդրադառնալով Իրաքի ԱԳ նախարարի մեր երկիր կատարելիք այցի գրաֆիկին նշել է, որ իրաքեան իր այցը նախկինից պլանաւորւած էր. «Իմ այցի, եւ Իրաքի ԱԳ նախարարի կատարելիք Սաուդական Արաբիա-Իրան նախատեսւած այցերի միջեւ զուգահեռներ չկան»,- յստակեցրել է նա՝ յաւելելով, որ իր այցն նախկինից պլանաւորւած էր, եւ այն կապ չունի իրաքցի իր գործընկերոջ այցի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։