Հա

Քաղաքական

19/07/2020 - 13:20

Կայացաւ Զարիֆ-Ֆաուդ հանդիպումը

Բաղդադ կատարած այցի շրջանակներում՝ յուլիսի 19-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ իր գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպեց Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսէյնի հետ:

«alikonline.ir» - Բաղդադ կատարած այցի շրջանակներում՝ յուլիսի 19-ին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ իր գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպեց Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսէյնի հետ:

Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` նախարար Զարիֆը նշել է, որ Իրաքը Իրանի կարեւոր գործընկերներից մէկն, եւ մեր երկրի ղեկավարութիւնը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղւած բազմաոլորտ համագործակցութեան զարգացմանը:

Երկու երկրների արտգործնախարարները, հանդիպման ընթացքում վերահաստատել են փոխադարձ յանձնառութիւնը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առաւել խորացման եւ հարստացման ուղղութեամբ:

Զարիֆ-Ֆաուդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ են ծաւալել երկուստեք հետաքրքրութեան հարցերի առնչութեամբ, այդ թւում՝ տարածաշրջանային անվտանգութեան ապահովման, տարածաշրջանի վերջին զարգացումների, նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման կարեւորութեան, գեներալ Սոլէյմանիի եւ իրաքցի գեներալ Աբու Մահդի ալ Մոհանդեսի սպանութեան միջադէպի հանգամանքները պարզելու ուղղութեամբ:

Յիշեցնենք, որ աշխատանքային այցով Բաղդադում գտնւող ԱԳ նախարարի գրաֆիկում նախատեսւում է հանդիպումներ՝ Իրաքի նախագահի, վարչապետի, Դատական ուժի ղեկավարի, Իրաքեան պարլամենտի ղեկավարութեան հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։