Հա

Քաղաքական

19/07/2020 - 13:30

Հանրապետութեան նախագահ. «Մենք ի զօրու ենք յաղթահարել բոլոր դժւարութիւնները»

«Կառավարութիւնը ողջունում է դժւարութիւնների յաղթահարման նպատակով ներկայացւած լուծման կառուցողական ու սրտցաւ առաջարկները»,- այս մասին՝ այսօր յուլիսի 19-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Կառավարութիւնը ողջունում է դժւարութիւնների յաղթահարման նպատակով ներկայացւած լուծման կառուցողական ու սրտցաւ առաջարկները»,- այս մասին՝ այսօր յուլիսի 19-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք ողջունում ենք ճգնաժամային իրավիճակից դուրս գալու եւ բարդութիւնների յաղթահարման նպատակով ներկայացւած լուծման կառուցողական ու սրտցաւ առաջարկները, որոնք կը ներկայացւեն համակարգի տարբեր օղակների եւ ժողովրդի  կողմից»,- նշել է Հարնապետութեան նախագահը՝ յաւելելով, որ մեր երկիրն ի զօրու է յաղթահարել բոլոր բարդութիւնները:

Կորոնավիրուսի համավարակի յետճգնաժամային իրավիճակը, Իրանի դէմ գործադրւած ամենաբարդ պատժամիջոցները, եւ առաւելագոյն ճնշման ԱՄՆ քաղաքականութիւնը, եւ դրա հետեւանքներով պայմանաւորւած խնդիրները հաշւի առնելով՝ Հանրապետութեան նախագահը նշել է, որ իր գլխաւորած պատւիրակութիւնը շարունակում է իրատեսական լուծումներ առաջարկել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար:

Դոկտ. Ռոհանին նկատել է, որ ճգնաժամային իրավիճակի յաղթահարման կառավարութեան հակաճգնաժամային պլանները պէտք է լինեն ռացիոնալ, իրատեսական եւ հասանելի հասարակութեան բոլոր խաւերի համար:

Իրավիճակին իրատեսական գնահատականներ տալը համարելով պարտադիր հրամայական՝ նախագահ Ռոհանին նշել է, որ «Մենք պէտք է առաջարկենք այնպիսի լուծումներ, որոնք կը լինեն տրամաբանական, իրատեսական եւ ոչ թէ հակառակը»:

Համընդհանուր մոբիլիզիացումն, եւս, բարդ իրավիճակներից դուրս գալու հրամայական համարելով՝ դոկտ. Ռոհանին նշել է, որ անհրաժեշտ է համախմբւել, եւ աջակցել ճգնաժամային իրավիճակի յաղթահարման գործընթացին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։