Հա

Քաղաքական

20/07/2020 - 10:10

«Իրանը պատրաստակամ է գործադրել իր ողջ ներուժը` յանուն տարածաշրջանային երխօսութեան ծաւալման եւ անվտանգութեան ապահովման». Մուսաւի

«Իրանը մշտապէս պատրաստակամ է տարածաշրջանի երկրների հետ կառուցողական երկխօսութիւն ծաւալել»,- այս մասին՝ երէկ յուլիսի 19-ին Իրաքում ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - «Իրանը մշտապէս պատրաստակամ է տարածաշրջանի երկրների հետ կառուցողական երկխօսութիւն ծաւալել»,- այս մասին՝ երէկ յուլիսի 19-ին Իրաքում ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Նա յստակեցրել է, որ խաղաղ բանակցութիւններն այլընտրանք չունեն եւ մեր երկիրը մշտապէս աջակցում է կոնֆլիկտների եւ տարաձայնութիւնների հարթեցման նպատակով կառուցողալան երկխօսութեան ծաւալմանը:

Իրան-Սաուդական Արաբիա յարաբերութիւններին անդրադառնալով՝ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ Իրանն այդ ուղղութեամբ մեծ ջանքեր է գործադրել, մշտապէս ներկայացնելով մեր երկրի քաղաքական սկզբունքները: Այնուամենայնիւ, այդ երկրի ղեկավարութիւնից է կախւած, թէ դա ինչպէս կընկալեն, եւ թէ ինչպէս կարձագանքեն այդ ամէնին:

Պատասխանելով հարցմանը, թէ յանուն տարածաշրջանում խաղաղութեան հաստատման, Իրանը պատրա՞ստ է արդեօք բանակցութիւններ վարել տարածաշրջանի երկրների հետ, նա պատասխանել է. «Իրանը մշտապէս աջակցել է տարածաշրջանում կայունութեան, անվտանգութեան եւ խաղաղութեան հաստատմանը»:

«Մենք ցանկանում ենք բացառել տարածաշրջանում օտար ուժերի ներթափանցումը, եւ յանուն տարածաշրջանի խաղաղութեան եւ անվտանգութեան ամրագրման պատրաստ ենք կառուցողական երկխօսութիւն ծաւալել մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։