Հա

Քաղաքական

20/07/2020 - 13:40

«Կորոնավիրուսի մահացութեան դէպքերի ցուցանիշը համավարակի պատճառով հոսպիտալացւած անձանց տւեալների համեմատ նւազել է». ԱՆ

«Կորոնավիրուսի մահացութեան դէպքերի ցուցանիշը համավարակի պատճառով հոսպիտալացւած անձանց տւեալների համեմատ նւազել է»,- այս մասին այսօր՝ յուլիսի 20-ին, Թեհրանի բժշկական ինստիտուտների ղեկավարութեան հետ անցկացւած վիրտուալ համաժողովի ընթացքում յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:

«alikonline.ir» - «Կորոնավիրուսի մահացութեան դէպքերի ցուցանիշը համավարակի պատճառով հոսպիտալացւած անձանց տւեալների համեմատ նւազել է»,- այս մասին այսօր՝ յուլիսի 20-ին, Թեհրանի բժշկական ինստիտուտների ղեկավարութեան հետ անցկացւած վիրտուալ համաժողովի ընթացքում յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակով պայմանաւորւած դոկտ. Նամաքին նշել է, որ երկրի առողջապահական եւ, առհասարակ, ամբողջ համակարգի համար բարդ օրեր են, կայ թթւածնի խտացուցիչ սարքերի, որոշ դեղերի, հիւանդանոցային նիւթերի եւ պարագաների պակաս, այնուամենայնիւ՝ յաւելելով, որ դա շուտով կը լրացւի:

Անդրադառնալով Remdesivir տեսակի դեղամիջոցի իրանական արտադրութեան զարգացումներին նա նշել է, որ արդէն 2 ամիս է, ինչ մեր երկրում մեկնարկել է հակավիրուսային տւեալ դեղամիջոցի արտադրութեան պրոցեսը, իսկ երէկ մեկնարկեց դրա հիւանդանոցներին մատակարարման գործընթացը:

ԱՆ նախարարը բարձր է գնահատել երկրի բուժաշխատողների անգնահատելի ջանքերն՝ ուղղւած մարդկային կեանքեր փրկելուն, յստակեցնելով, որ նրանք կանխարգելում, եւ նւազեցնում են մարդկային աղէտի ռիսկերը:

Նա նշել է, որ մեր բոլորի խնդիրն է օրական հաստատւող դէպքերի թիւն իջեցնել, որպէսզի առողջապահական համակարգը կարողանայ վերացնել այս բեռը. «Այս խնդիրը դրւած է աշխարհի բոլոր պետութիւնների եւ առողջապահական համակարգերի առջեւ»,- նկատել է նա:

Ժողովրդի աջակցութեան շնորհիւ բոլոր բարդութիւնների արդիւնաւէտ յաղթահարման յոյսով՝ նախարարը, նաեւ յստակեցրել է. «Մեզ աւելի բարդ օրեր են սպասւում»:

ԱՆ նախարարը նաեւ հաւաստիացրել է, որ հակահամաճարակային կանոնների պահպանման միջոցով կարող ենք իջեցնել վարակի տարածման տեմպերը:

Անդրադառնալով բուժաշխատողներին, նախարարը նշել է, որ նրանց համար շարունակւում է ապահովւել բոլոր պայմանները, միեւնոյն ժամանակ նշելով, որ որոշ սարքերի համալրման եւ դրանք հիւանդանոցներին մատակարարման խնդիրներ կան, սակայն շուտով դրանք կը վերացւեն:

Նա յստակեցրել է նաեւ, որ անհրաժեշտ է առանձնացնել կորոնավիրուսային եւ ոչ կորոնավիրուսային հիւանդներ ընդունող հիւանդանոցները:

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը
    Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը

    Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:

  • Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին
    Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

    Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։