Հա

Քաղաքական

21/07/2020 - 10:30

«Իրաքի վարչապետի հետ հանդիպումը վկայում է, թէ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ինչ նշանակութիւն է տալիս Իրաքի հետ յարաբերութիւններին». Այաթ. Խամենէին կընդունի Իրաքի վարչապետին

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին այսօր՝ յուլիսի 21-ին կայցելի Իրան: Սա Իրաքի վարչապետի պաշտօնում Ալ Քազեմիի առաջին արտասահմանեան ուղեւորութիւնն է:

«alikonline.ir» - Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին այսօր՝ յուլիսի 21-ին կայցելի Իրան: Սա Իրաքի վարչապետի պաշտօնում Ալ Քազեմիի առաջին արտասահմանեան ուղեւորութիւնն է:

Nournews վերլուծական կայքն անդրադարձել է այցի կարեւորութեանը՝ ընդգծելով յատկապէս Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի եւ Իրաքի վարչապետի նախատեսւող հանդիպման նշանակութիւնը:

«Հաշւի առնելով Թեհրանի եւ Բաղդադի ընդհանուր շահերը, այս ուղեւորութիւնը կարեւոր դեր կը խաղայ երկու երկրների ղեկավարների մակարդակում անհրաժեշտ համակարգումների բարձրացման եւ ռազմավարական որոշումների կայացման գործում:

Այս ուղեւորութեան ընթացքում առանքային նաշանկութիւն է ունենալու յատկապէս Իրաքի վարչապետի հանդիպումն Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի հետ:

Շուրջ 5 ամիս, կորոնավիրուսի համավարկի տարածման պատճառով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, բացառութեամբ խիստ անհրաժեշտ դէպքերի, որեւէ ներքին կամ արտաքին հանդիպում չի ունեցել:

Մուստաֆա ալ Քազեմիի հետ հանդիպումը կը լինի այաթ. Խամենէիի առաջին եւ միակ դէմ առ դէմ հանդիպումը վերջին 5 ամիսների ընթացքում, ինչը վկայում է այն մասին, թէ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ինչ նշանակութիւն է տալիս Իրաքի հետ յարաբերութիւններին:

Թւում է, թէ այս հանդիպումը պարունակում է կարեւր ուղերձներ՝ բովանդակութեան եւ ազդեցութեան առումով, որոնք կարող են առանցքային նշանակութիւն ունենալ երկու երկրների յարաբերությունների ապագայի, եւ Իրանի եւ Իրաքի ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման համար»,- գրել է կայքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։