Իսլ. խորհրդարանի նախագահը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր` յուլիսի 21-ին, Կառավարութեան որոշումներն օրէնքներին համապատասխանեցման խորհրդի նախագահի եւ անդամների հետ հանդիպման ընթացքում կարեւորել է 11-րդ գումարման խորհրդարանի սկզբունքային հիմնադրոյթների իրացման անհրաժեշտութիւնը:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահը Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր` յուլիսի 21-ին, Կառավարութեան որոշումներն օրէնքներին համապատասխանեցման խորհրդի նախագահի եւ անդամների հետ հանդիպման ընթացքում կարեւորել է 11-րդ գումարման խորհրդարանի սկզբունքային հիմնադրոյթների իրացման անհրաժեշտութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ընդգծելով իր ղեկավարած խորհրդարանի աշխատանքի 4 հիմարար սկզբունքները, այդ թւում՝ թափանցիկութեան, ժողովրդայնացման, արդիւնաւէտութեան բարձրացման անհրաժեշտութիւնը, Ղալիբաֆը կարեւորել է դրանց իրականացմանն ուղղւած համատեղ ջանքերի գործադրումը:
Ըստ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ խորհրդարանի գործունէութեան թափանցիկութիւնն ու հասանելիութիւնը կարեւոր են խորհրդարան-հասարակութիւն փոխադարձ կապի ամրապնդման համար: