Հա

Քաղաքական

21/07/2020 - 13:20

«Իսլ. խորհրդարանի եւ ԱՆ-ի միջեւ կը ձեւաւորւի համատեղ դիտորդական առաքելութեան յանձնաժողով». ԱՆ

Համատեղ յանձնաժողովին, ըստ ԱՆ նախարարի՝ կանդամակցեն խորհրդարանի առողջապահութեան յանձնաժողովի անդամներից, եւ իր ղեկավարած նախարարութեան տեղակալներից մի քանիսը:

«alikonline.ir» - «Համատեղ գործակցութիւնների ընդլայնման, վերահսկողութեան իրացման, երկրի աողջապահութեան համակարգի մարտահրաւէրների եւ դժւարութիւնների, մասնաւորապէս` կորոնավիրուսի ճգնաժամով պայմանաւորւած խնդիրների յաղթահարման տեսլականով, Իսլ. խորհրդարանի եւ Առողջապահութեան նախարարութեան միջեւ կը ձեւաւորւի համատեղ յանձնաժողով»,- այս մասին յայտարարել  է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Համատեղ յանձնաժողովին, ըստ ԱՆ նախարարի՝ կանդամակցեն խորհրդարանի առողջապահութեան յանձնաժողովի անդամներից, եւ իր ղեկավարած նախարարութեան տեղակալներից մի քանիսը:

Նրանց գործունէութեան առանցքային ուղղութիւններից համարւելու է կորոնավիրուսի տարածման կանխարգելման, դրա աճի տեմպերով պայմանաւորւած վարակի վերահսկողութեան նոր ծրագրերի սահմանման եւ կիրառման, ինչպէս նաեւ՝ հակահամաճարակային պլանների արդիականաման ռազմավարութեան մշակման հարցերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։