Հա

Քաղաքական

22/07/2020 - 12:10

«Անհրաժեշտ է խորացնել Իրան-Իրաք առեւտրային եւ տնտեսական կապերը». Ղալիբաֆ

Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր՝ յուլիսի 22-ին ընդունել է պաշտօնական այցով Իրան ժամանած Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիին։

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր՝ յուլիսի 22-ին ընդունել է պաշտօնական այցով Իրան ժամանած Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման հեռանկարները, միջխորհրդարանական յարաբերութիւնների խորացման միտումները, եւ տարածաշրջանային զարգացումները:

Ղալիբաֆը կարեւորել է խորհրդարանական դիւանագիտութեան դերը երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման գործում, շեշտադրելով՝ երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնման կարեւորութիւնը:

Անդրադառնալով համագործակցութեան զարգացման հեռանկարներին՝ Իսլ. խորհրդարանի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է փոխլրացնել միմեանց՝ ընդլայնելով շփման շրջանակները եւ փոխգործակցութեան բնագաւառները:

Իրաքի վարչապետը, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, նոյնպէս արդիւնաւէտ է գնահատել միջխորհրդարանական համագործակցութեան ընդլայնման, եւ դրա ներուժի իրացմանն ուղղւած երկու երկրների բարի կամքի դինամիկ դրսեւորումները:

Իսլ. խորհրդրարանի նախագահը հանդիպման ընթացքում նաեւ անդրադարձել է է գեներալ Ղասեմ Սոլէյմանիի եւ իրաքցի գեներալի սպանութեան ԱՄՆ յանցագործութեանը՝ յստակեցնելով, որ անհրաժեշտ է անյապաղ կասեցնել ԱՄՆ-ի մարդկային կեանքեր խլելու, տարածաշրջանային երկրների հարցերում միջամտելու գործողութիւնները:

Միեւնոյն ժամանակ, շեշտադրելով՝ մարդկութեան դէմ իրականացւող յանցագործութիւններն անպատիժ չթողնելու, համապատասխան քայլեր ձեռնարկելու, արդարութեան վերականգման, եւ վրէժի իրացման շարժառիթով պայմանաւորւած համարժէք գործողութիւնների իրականացման անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։