Հա

Քաղաքական

22/07/2020 - 14:00

«1.5 ժամ տեւողութեամբ հեռախօսազրոյց եմ ունեցել Պուտինի հետ». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է Ռուսաստան կատարած իր այցի շրջանակում այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացւած քննարկումներին, դրա արդիւնաւէտութեան մակարդակը գնահատելով՝ շատ բարձր:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադարձել է Ռուսաստան կատարած իր այցի շրջանակում այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացւած քննարկումներին, դրա արդիւնաւէտութեան մակարդակը գնահատելով՝ շատ բարձր. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զարիֆ-Պուտին անվտանգ հեռախօսազրոյցի ընթացքում, որն, ի դէպ հաստատւել է հակահամաճարակային խիստ կանոնների իրացման նկատառումներից ելնելով՝ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել Միջուկային համապարփակ համաձայնագրի, եւ երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանն առնչւող նախագահ Ռոհանիի պատգամը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգէյ Լաւրովի հետ անցկացւած քննարկումներին, եւ Իրանի ռազմավարական գործընկեր համարւող Ռուսաստանի հետ յարաբերութիւնների խորացման հեռանկարներին, նախարար Զարիֆը նշել է, որ Իրանը առաջնահերթ նշանակութիւն է տալիս Ռուսաստանի հետ համագործակցային յարաբերութիւններին, իսկ Լարւովի հետ անցկացւած տարածաշրջանային զարգացումների հարցերով քննարկումներն որակել է արդիւնաւէտ:

Իրանի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցութեան պայմանագրին անդրադառնալով, նախարար Զարիֆը նշել է, որ կողմերը պատրաստակամ են վերահաստատելու համաձայնագրին իրենց հաւատարմութիւնը:

«Իրանի եւ ՌԴ-ի միջեւ համաձայնագրի տեքստում, որն, ի դէպ, հաստատւել էր Խաթամիի նախագահութեան օրօք նկատել ենք լրացուցիչ կէտերի ընդգրկման, եւ վերանայման անհրաժեշտութիւն»,- նշել է Զարիֆը՝ յաւելելով, որ առաջարկւած փոփոխութիւնների հաստատման պահանջով նա, այն ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ յստակեցնելով որ այդպիսով, Վլադիմիր Պուտինի հետ պայմանագրի տեքստում վերանայումներ կատարելու համաձանութեան են եկել:

«Վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ հաստատւած 10 տարւայ պայմանագրի ժամկէտը 5 տարով երկարաձգւել էր, եւ այն 8 ամսից մօտենում է իր աւարտին»,- նշել է Զարիֆը՝ յաւելելով, որ նոր համաձայնագրի տեքստը երկկողմ համաձայնութեան կայացմամբ պայմանաւորւած, կը ներկայացւի խորհրդարան առ ի հաստատում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։