Հա

Քաղաքական

23/07/2020 - 12:25

«Իրանի եւ Օմանի յարաբերութիւնները գտնւում են ամենաբարձր մակարդակի վրայ». Օմանում ԻԻՀ դեսպան

«Իրանի եւ Օմանի յարաբերութիւնները գտնւում են ամենաբարձր մակարդակի վրայ»,- այս մասին իր դիւանագիտական առաքելութեան աւարտի ֆոնին՝ Օմանի մշակոյթի նախարարի հետ հանդիպման ընթացքում յայտարարել է Մասկատում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Նուրի Շահրուդին:

«alikonline.ir» - «Իրանի եւ Օմանի յարաբերութիւնները գտնւում են ամենաբարձր մակարդակի վրայ»,- այս մասին իր դիւանագիտական առաքելութեան աւարտի ֆոնին՝ Օմանի մշակոյթի նախարարի հետ հանդիպման ընթացքում յայտարարել է Մասկատում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Նուրի Շահրուդին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Բարձր գնահատելով դեսպանի ակտիւ եւ արդիւնաւէտ գործունէութիւնը այդ երկրի մշակոյթի նախարար Սալեմ բին Մոհամմադ ալ Մահրուղին կարեւորել է Իրանի եւ Օմանի միջեւ հաստատւած պատմական, աշխարհագրական եւ մշակութային յարաբերութիւնների ներուժի իրացման եւ երկկողմ փոխշահաւէտ կապերին, մասնաւորապէս՝ մշակութային համագործակցութեան ոլորտին նոր թափ եւ որակ հաղորդելու անհրաժեշտութիւնը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների օրակարգին առնչւող հարցերի լայն շրջանակ, այդ թւում՝ տարածաշրջանային վերջին զարգացումները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։