Հա

Քաղաքական

23/07/2020 - 12:35

«Բռնկւած հրդեհները կապ չունեն կիբեր յարձակումներին». Մուսաւի

«Բռնկւած հրդեհները կապ չունեն կիբեր յարձակումներին»,- այս մասին այսօր՝ յուլիսի 23-ին, լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - «Բռնկւած հրդեհները կապ չունեն կիբեր յարձակումներին»,- այս մասին այսօր՝ յուլիսի 23-ին, լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Թէեւ, Մուսաւին հերքել է մեր երկրում կիբեր յարձակումների հետեւանքով բռնկւած հրդեհների մասին լուրերը, նա այնումենայնիւ, տեղեկացրել է, որ մեր երկիրը գտնւում է թշնամիների ամէնօրեայ կիբեր յարձակումների թիրախում:

«Մենք անընդհատ կանխում ենք հաքերների դիւերսիոն ներթափանցման փորձերը»,- յստակեցրել է նա:

«Կիբերանվտանգութեան ոլորտի իրանցի մասնագէտների բանակը յայտնաբերում եւ մեկուսացնում է երկրի տեղեկատւական համակարգ ներթափանցելու դիւերսիոն յարձակման, գրեթէ, բոլոր փորձերը»,- յստակեցրել է նա:

Ըստ Մուսաւիի՝ նրանց, վերջերս, յաջողւել է արդիւանւէտ կերպով չէզոքացնել մեր երկրի անվտանգութեանը սպառնացող ռիսկային աննախադէպ կիբեր յարձակման փորձերը:

Անդրադառնալով Իրանի դէմ կիբեր յարձակման հեղինակների ինքնութեանը, Մուսաւին կարծում է, որ դա, հաւանաբար, իրականացւել է ինչ-որ պետութեան, թէկուզ՝  ԱՄՆ-ի ջանքերով եւ ֆինանսաւորմամբ:

Մուսաւին միջազգային հանրութեան ուշադրութեանն է հրաւիրել մարդկային եւ պետութիւնների խաղաղութեան եւ անվտանգութեան դէմ ուղղւած ԱՄՆ-ի կողմից ֆինանսաւորւող կիբեր յարձակումների հիմնախնդրին:

Նա նաեւ նշել է, որ Իրանի դէմ գորածդրւող տեղեկատւական պատերազմի ֆոնին՝ տեխնիկական անվտանգութեան հարցերին մեծ կարեւորութիւն են տալիս մեր երկրի իշխանութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։