Հա

Քաղաքական

25/07/2020 - 13:20

Կորոնավիրուսով պայմանաւորւած՝ Զալին, յորդորել է անցնել հեռավար աշխատանքային գործառոյթի իրականացմանը

Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին դիմել է համավարակի դէմ պայքարի ազգային շտաբի ընդհանուր ղեկավար, ԱՆ նախարար Սայիդ Նամաքիին` խնդրելով, որ նահանգում, առնւազն 50 տոկոսով նւազեցնել աշխատանքային գործառոյթ իրականացնող պաշտօնեաների ֆիզիքական ներկայութիւնն աշխատավայրերում, այն տեղափոխելով վիրտուալ հարթակ, ինչն էլ նրա համոզմամբ՝ կը նպաստի աշխատավայրերում COVID-19-ի տարածման կանխարգելմանը:

«alikonline.ir» - Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին դիմել է համավարակի դէմ պայքարի ազգային շտաբի ընդհանուր ղեկավար, ԱՆ նախարար Սայիդ Նամաքիին` խնդրելով, որ նահանգում, առնւազն 50 տոկոսով նւազեցնել աշխատանքային գործառոյթ իրականացնող պաշտօնեաների ֆիզիքական ներկայութիւնն աշխատավայրերում, այն տեղափոխելով վիրտուալ հարթակ, ինչն էլ նրա համոզմամբ՝ կը նպաստի աշխատավայրերում COVID-19-ի տարածման կանխարգելմանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զալին ընդգծելով կորոնավիրուսով պայմանաւորւած աշխատավայրերում մարդկային կուտակումներից խուափելու անհրաժեշտութեան հարցը նշել է, որ հարկաւոր է բարենպաստ պայմաններ ստեղծել հեռավար աշխատանքային ռեժիմի կազմակերպման, եւ դրա խթանման ուղղութեամբ:

Նա, նաեւ, նկատել է, որ այդ պայմանների ապահովումը կարող է ինտենսիւացնել համավարակի դէմ պայքարը՝ նպաստելով, մարդկային շփումների կրճատմանը, եւ քաղաքային երթեւեկութեան ծաւալների թեթեւացմանը:

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը
    Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը

    Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:

  • Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին
    Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

    Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։