Հա

Քաղաքական

25/07/2020 - 13:40

«Իրանի ժողովուրդը չի ընկրկում դժւարութիւնների առջեւ». Հանրապետութեան նախագահ

Իրանի ժողովուրդը երկու տարի եւ մի քանի ամիս տեւած պատժամիջոցների դէմ պայքարի, եւ կորոնավիրուսի դէմ պայքարի հինգ ամինսերի ընթացքում ցոյց տւեց, որ ունի բաւարար կամք եւ ուժ՝ դիմակայելու դժւարութիւններին, եւ չի ընկրկում դրանց առջեւ:

«alikonline.ir» - Իրանի ժողովուրդը երկու տարի եւ մի քանի ամիս տեւած պատժամիջոցների դէմ պայքարի, եւ կորոնավիրուսի դէմ պայքարի հինգ ամինսերի ընթացքում ցոյց տւեց, որ ունի բաւարար կամք եւ ուժ՝ դիմակայելու դժւարութիւններին, եւ չի ընկրկում դրանց առջեւ: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Իրանի դէմ պատժամիջոցների սկսւելու ի վեր, ժողովուրդը դժւար տարիների ականատեսն է եղել: Իրանի ժողովուրդն այս երկու տարի եւ մի քանի ամիս տեւած պատժամիջոցների դէմ պայքարի, եւ կորոնավիրուսի դէմ պայքարի հինգ ամինսերի ընթացքում ցոյց տւեց, որ ունի բաւարար կամք եւ ուժ՝ դիմակայելու դժւարութիւններին, եւ չի ընկրկում դրանց առջեւ»,- ասել նախագահը՝ յաւելելով, որ պատժամիջոցների եւ համավարկային պայմաններով հանդերձ, երկիրը մեծ ճգնաժամի ականատեսը չեղաւ:

Ըստ նրա՝ անցած հինգ ամիսների արդիւնքում, համավարակի հետ կապւած, գրեթէ ճշգրիտ պատկերացում է ձեւաւորւել, եւ արդէն գիտակցում ենք, որ անհրաժեշտ է կենտորնանալ առողջապահական խնդիրների վրայ. «Արգելքներն ու սահմանափակումներն ինքնին խնդրահարոյց են, եւ արտադրութեան դադարեցման ժամանակ մարդիկ բախւում են խնդիրների: Հետեւաբար, անհրաժեշտ է վերսկսել աշխատանքները, պահպանել աառողջապահական ցուցումները, եւ սահմանել խիստ վերահսկողութիւն, ինչը կատարւում է բոլոր երկրներում»,- ասել է նա:

Նա ժողովրդին կոչ է արել այս հիւանդութիւնը չդիտարկել որպէս ժամանակաւոր երեւոյթ, եւ համակերպւեն այն իրողութեան հետ, որ մինչ համապատասխան պատւաստանիւթի արտադրումը ստիպւած են լինելու պահպանել առողջապահական ցուցումներն ու հասարակական սահմանափակումները, որոնք կարող են երկար տեւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։