Հա

Քաղաքական

26/07/2020 - 13:20

«Պետական սեկտորը գնաճի դէմ պայքարի առաջամարտիկը պէտք է լինի». Հանրապետութեան նախագահ

Պետական սեկտորը գնաճի դէմ պայքարի առաջամարտիկը պէտք է լինի: Այս մասին այսօր՝ յուլիսի 26-ին, Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Պետական սեկտորը գնաճի դէմ պայքարի առաջամարտիկը պէտք է լինի: Այս մասին այսօր՝ յուլիսի 26-ին, Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Արտադրութեան ակտիւացմանը զուգահեռ, ողջամիտ գներով ապրանքների մատկարարումը համարելով Կառավարութեան հիմնական ծրագրերից մէկը, նախագահն արտադրութեան եւ մատակարարման ընթացքի բարեփոխման համատեքստում կարեւորել է ապրանքների գների որոշման գործընթացում թափանցիկութեան ապահովումը:

«Անտրամաբանական գնաճի դէմ պայքարը պահանջում է կարգաւորիչ վերահսկողութեան սահմանմանը զուգահեռ, ապահովել թափանցիկութիւն եւ հանրային վերահսկողութիւն»,- ասել է նա՝ յաւելելով, որ ժողովուրդը պէտք է տեղեակ լինի, թէ ապրանքների գների որոշումը ինչ գործընթացով եւ տրամաբանութեամբ է տեղի ունենում:

«Այս թափանցիկութիւնը կը յանգեցնի ինչպէս հանրային վերահսկողութեան, այնպէս էլ կոռուպցիայի եւ գնաճի դէմ պայքարի, եւ կապահովի տնտեսութեան մէջ մրցակցութիւնը»,- յստակեցրել է նա՝ շեշտելով, որ պետական սեկտորը գնաճի դէմ պայքարի առաջամարտիկը պէտք է լինի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։