Հա

Քաղաքական

27/07/2020 - 13:00

Իրանում արտադրւել է հակակորոնավիրուսային «Actemra» տեսակի դեղամիջոցը

Իրանում արտադրւել է կորոնավիրուսի բուժման գործում դրական արդիւնքներ արձանագրած հակաբորբոքային «Actremra» դեղամիջոցը, որն շուտով կը մատակարարւի կորոնավիրուսային ինֆեկցիոն հիւանդանոցներ:

«alikonline.ir» - Իրանում արտադրւել է կորոնավիրուսի բուժման գործում դրական արդիւնքներ արձանագրած հակաբորբոքային «Actremra» դեղամիջոցը, որն շուտով կը մատակարարւի կորոնավիրուսային ինֆեկցիոն հիւանդանոցներ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշենք, որ դեղամիջոցի իրանական շուկայի պահանջարկը մինչ այդ, չինական դեղամիջոցներ արտադրող ընկերութիւններն էին բաւարարում, սակայն, իրանցի գիտնականների ջանքերով մեկնարկեց դրա տեղական մշակումը եւ արտադրութեան գործընթացը:

Աղբիւրի հաղորդման համաձայն՝ մասնագէտների հետազօտութիւնները վկայում են, որ հակաբորբոքային դեղերը, ինչպիսիք են Actemra-ն, արդիւնաւէտ են աշխատում կորոնավիրուսով վարակւած հիւանդների բուժման գործընթացում, մասնաւորապէս՝ շնչառական խնդիրներ ունեցող վարակակիրների բուժման պրոցեսում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։