Հա

Քաղաքական

27/07/2020 - 13:20

«ԱՄՆ իշխանութիւնների խօսքերում եւ գործողութիւններում չկայ ազնւութիւն»․ ԱԳՆ խօսնակ

Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադարձել է օրեր առաջ Սիրիայի երկնքում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանաիչների մասնակցութեամբ, իրանական ուղեւորատար ինքնաթիռի համար պատահած միաջդէպին՝ նշելով, որ Իրանը ժամանակին կը պատասխանի ԱՄՆ-ի՝  ահաբեկչական բնոյթի այդ գործողութեանը:

«alikonline.ir» - Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին անդրադարձել է օրեր առաջ Սիրիայի երկնքում, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանաիչների մասնակցութեամբ, իրանական ուղեւորատար ինքնաթիռի համար պատահած միաջդէպին՝ նշելով, որ Իրանը ժամանակին կը պատասխանի ԱՄՆ-ի՝  ահաբեկչական բնոյթի այդ գործողութեանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ-ը փորձում է ծովահէնութեան տարբեր տեսակները, ծովային կողոպուտից անցում կատարելով օդային կողոպուտի: Սիրիական օդային տարածքում իրանական ինքնաթիռի դէմ նրանց արկածախնդրութիւնը վտանգաւոր արարք էր եւ ահաբեկչական սպառնալիք, որը հակասում է միջազգային չափանիշներին»,- ասել է նա՝ յաւելելով, որ Իրանը գործողութիւններ է ձեռնարկել ՄԱԿ-ում իր ներկայացուցչութեան միջոցով, եւ նախատեսում է նաեւ այլ քայլեր:

«Երբ դէպքի կապակցութեամբ ամբողջական զեկոյցը ստանանք, կը ձեռնարկենք յաւելեալ իրաւական գործողութիւններ եւ կը կատարենք անհրաժեշտ համադրութիւններ»,- յստակեցրել է ԱԳՆ մամլոյ խօսնակը: 

Անդրադառնալով Իրանի զէնքի էմբարգոյի երկարաձգմանն ուղղւած ԱՄՆ քայլերին, Մուսաւին նշել է, որ պաշտօնական Վաշինգտոնը ջանք չի խնայում դա իրականացնելու համար: Սակայն, ըստ նրա՝ այդ ջանքերը, մեծ հաւանականութեամբ, ձախողւելու են: 

«Խորհրդակցութիւնների եւ մեր բարեկամ երկրների հետ կապերի արդիւնքից ելնելով, քիչ հաւանական ենք համարում, որ Միացեալ Նահանգները կը հասնի իր նպատակին»,- ասել է նա՝ յաւելելով, որ քիչ է հաւանականութիւնը, որ միւս երկրները կընկրկեն ԱՄՆ-ի անօրինական պահանջների եւ ամբողջատիրական ձգտումների դէմ:

Խօսելով, ԱՄՆ նախագահական ընտրութիւնների մասին, Իրանի դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչը նշել է, որ դա այդ երկրի ներքին գործն է, եւ ուղղակիօրէն չի առնչւում Իրանին:

«Բայց վերջին չորս տասնամեակների ընթացքում Իրանը փորձարկել է ԱՄՆ տարբեր կողմնորոշումներ ունեցող կառավարութիւններին: Իրանական ժողովուրդը պատմական փայլուն յիշողութիւն ունի, եւ յիշում է, որ մենք Իրանի դէմ թշնամական գործողութիւնների ականատես ենք եղել ինչպէս դեմոկրատական, այնպէս էլ հանրապետական ​​կառավարութիւններում»,- նշել է նա՝ յստակեցնելով, որ կարեւորը ոչ թէ նախընտրական յայտարարութիւններն են, այլ, ընտրութիւններին յաջորդող գործողութիւնները:

«Մենք դիտարկում ենք գործողութիւնները, եւ կարձագանքենք իրավիճակին համապատասխան եւ համաչափ»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։