Հա

Քաղաքական

29/07/2020 - 11:35

«Իրանական ուղեւորատար ինքնաթիռի դէմ իրականացւած ԱՄՆ-ի գործողութեան հետքերով կառավարութիւնը պէտք է դիմի միջազգային ատեաններին». Արա Շահվերդեան

Իրանական ուղեւորատար ինքնաթիռի հետապնդման ԱՄՆ գործողութիւնները հակասում են միջազգային իրաւունքի նորմերին: Այս մասին ՖԱՐՍ գործակալութեան հետ զրոյցում նշել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն:

«alikonline.ir» - Իրանական ուղեւորատար ինքնաթիռի հետապնդման ԱՄՆ գործողութիւնները հակասում են միջազգային իրաւունքի նորմերին: Այս մասին ՖԱՐՍ գործակալութեան հետ զրոյցում նշել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն:

Անդրադառնալով Թեհրան-Բէյրութ չւերթն իրականացնող Mahan Air աւիաընկերութեան ուղեւորատար ինքնաթիռի դէմ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչների իրականացրած վտանգաւոր եւ ագրեսիւ մանեւրումներին, Արա Շահվերդեանը դա համարել է միջազգային իրաւունքի եւ նորմերի ակնյայտ անտեսման եւ խախտման օրինակ՝ յստակեցնելով, որ միջազգային իրաւունքների խախտման գործով կառավարութիւնը պէտք է համապատասխան, եւ կոնկրետ քայլերի դիմի:

Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարարի կողմից, Իրանի քաղաքացիական աւիացիայի կազմակերպութեան միջոցով հարցի լուծմանը հետեւելու որոշման մասին յայտարարութիւնը յիշեցնելով, պատգամաւորը յստակեցրել է, որ խորհրդարանականները կառավարութիւնից, հարցին իրաւական կարգաւորումներ տալու ակնկալիքներ, եւ պահանջներ ունեն:

«Եթէ կառավարութիւնը չհետեւի խնդրի կարգաւորմանը, ապա, խորհրդարանը համապատասխան քայլերով կը պահանջի դրա գործադրումը»,- նշել է նա:

Արա Շահվերդեանը դատապարելով ոչ ռազմական օդանաւերի թռիչքների անվտանգութիւնը խաթարելու ԱՄՆ փորձերը յստակեցրել է, որ միջադէպի կապակցութեամբ միջազգային դատական հետապնդում սկսելը Թեհրանի իրաւունքն է:

«Առանց այդ էլ Սիրիայի տարածքում ԱՄՆ կոալիցիոն ուժերի ներկայութիւնը անընդունելի էր»,- նշել է նա, միեւնոյն ժամանակ, այդ երկրի օդային տարածքի օգտագործման իրաւունքի խախտման, եւ իրանական ուղեւորատար ինքնաթիռի շուրջ իրականացւած վտանգաւոր գործողութիւնները համարելով՝ անհանդուրժելի խախտում:

Նա նաեւ նկատել է, որ բարեբախտաբար ինքնաթիռի հրամանատարի յստակ գործողութիւնների շնորհիւ հնարաւոր դարձաւ խուսափել աղէտից, այնուամենայնիւ, կարեւորելով հարցին իրաւական կարգաւորումներ տալու անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։