Հա

Քաղաքական

29/07/2020 - 11:40

«26 նահանգ յայտնւել են կարմիր գօտում». ԱՆ փոխնախարարը զգուշացնում է

Կորոնավիրուսի տարածւածութեան առումով 26 նահանգ յայտնւել են կարմիր գօտում: Այս մասին այսօր՝ յուլիսի 29-ին յայտնել է Առողջապահութեան փոխնախարար դոկտ. Ալիռեզա Ռէյիսին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի տարածւածութեան առումով 26 նահանգ յայտնւել են կարմիր գօտում: Այս մասին այսօր՝ յուլիսի 29-ին յայտնել է Առողջապահութեան փոխնախարար դոկտ. Ալիռեզա Ռէյիսին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Ընդհանուր առմամբ, մենք վտանգի տարբեր աստիճաններ ենք ճշտել համավարակի աւելի լաւ կառավարման համար՝ հիմնւելով տւեալ տարածքում հիւանդութեան տարածւածութեան հանգամանքների վրայ»,- ասել է փոխնախարարը՝ յաւելելով, որ ներկայ դրութեամբ 26 նահանգ յայտնւել են կարմիր գօտում:

«Եթէ յայտարարում ենք, որ որեւէ շրջան սպիտակ է, դա չի նշանակում, որ հիւանդութեան վտանգ չկայ, այլ, որ հիւանդութեան տարածւածութիւնը դեռ չի հասել այն փուլին, երբ տւեալ շրջանը յայտնւում է վտանգաւոր գօտում»,- յստակեցրել է նա:

Անդրադառնալով տարբեր քաղաքներում առկայ վտանգի մակարդակին, դոկտ. Ռէյիսին տեղեկացրել է, որ երկրի 457 քաղաքներից միայն 37-ն են գտնւում սպիտակ գօտում, 105-ը՝ յայտնւել են դեղին գօտում, իսկ մնացածը՝ վտանգի ամենաբարձր՝ նարնջագոյն եւ կարմիր գօտիներում:

«Կարմիր գոյնը նշանակում է, որ տւեալ բնակավայրում հոսպիտալացման մակարդակը կտուրկ աճ է արձանագրում: Միւս կողմից հիւանդների համար հոսպիտալացման միջին նւազագոյնը 6-7 օր է, իսկ այդ ցուցանիշը մեծանում է վերակենդանացման բաժանմունքներում: Ըստ այդմ, այնտեղ, որտեղ մենք յայտարարում ենք կարմիր գօտի, պէտք է զգոյշ լինել առողջապահական համակարգի ներուժի եւ տարողականութեան նկատմամբ»,- նշել է նա:

Խօսելով առողջապահական ցուցումների մասին, փոխնախարարը յիշեցրել է, որ դրանք ինքնին չեն կարող «կախարդական փայտիկ»-ի դեր կատարել, եւ դրանց արդիւանւորման համար անհրաժեշտ է, որպէսզի բոլոր քաղաքացիները ճշգրտօրէն հետեւն դրանց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։