Հա

Քաղաքական

29/07/2020 - 13:20

Նախագահ Ռոհանին օդային ահաբեկչութիւն է համարել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչների իրականացրած ագրեսիան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր` յուլիսի 29-ին, Կառավարութեան նիստի ընթացքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից միջազգային օդային միջանցքում իրանական ուղեւորատար ինքնաթիռի դէմ իրականացրած վտանգաւոր եւ ագրեսիւ մանեւրումներին անդրադառնալով, այն համարել է օդային ահաբեկչութեան փորձի ակնյայտ օրինակ՝ յստակեցնելով, որ միջազգային տրանսպորտային միջանցքի անվտանգութեան խաթարման, եւ մարդկային կեանքերի դէմ ուղղւած ահաբեկչական ԱՄՆ գործողութիւնները պէտք է արժանանան միջազգային ամենախիստ գնահատականներին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր` յուլիսի 29-ին, Կառավարութեան նիստի ընթացքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից միջազգային օդային միջանցքում իրանական ուղեւորատար ինքնաթիռի դէմ իրականացրած վտանգաւոր եւ ագրեսիւ մանեւրումներին անդրադառնալով, այն համարել է օդային ահաբեկչութեան փորձի ակնյայտ օրինակ՝ յստակեցնելով, որ միջազգային տրանսպորտային միջանցքի անվտանգութեան խաթարման, եւ մարդկային կեանքերի դէմ ուղղւած ահաբեկչական ԱՄՆ գործողութիւնները պէտք է արժանանան միջազգային ամենախիստ գնահատականներին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահն անդրադառնալով համաշխարհային պանդեմիայի ֆոնին ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների սաստկացման փաստին, եւ մեր երկրի դէմ գործադրւած առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը նշել է, որ թշնամուն թւում էր, թէ այդպիսով կարող է ընկրկել իրանցիներին:

Նշելով, որ իրանցիներն ապաւինելով սեփական ուժերին շարունակում են այդ պայքարում յաղթանակներ արձանագրել Նախագահ Ռոհանին, նկատել է, որ կորոնավիրուսով եւ այլ դժւարութիւններով պայմանաւորւած մեր երկրում երբեւէ պարենի ապահովման խնդիր չառաջացաւ:

«Վերջին տարիների ընթացքում կառավարութեան կողմից մշակւած տնտեսական բարեփոխումների եւ շուկայական յարաբերութիւնների ձեւաւորման գործողութիւնների եւ կառավարութեան հետեւողական վերահսկողութեան շնորհիւ պարենային անվտանգութեան ապահովման խնդիրներ, այդպէս էլ երկրում չառաջացաւ եւ մեզ յաջողւեց ապահովել իրանցի սպառողի պարենային գրեթէ բոլոր կարիքները»,- նկատել է նախագահը:

Նա, նաեւ նշել է, որ դրա հետ մէկտեղ պէտք է նշել, որ Հանրապետութիւնում իրավիճակը դեռեւս մնում է բարդ, պայմանաւորւած մեր երկրի դէմ իրականացւող սահմանափակումներով եւ կորոնավիուսի ճգնաժամային հետեւանքներով:

Հանրապետութեան նախագահը, նաեւ կարեւորել է ճգնաժամային պայմաններում Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալների աւելացման փաստը, եւ մեր երկրից դէպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծաւալների 63 տոկոսանոց աճը, եւ այդ ցուցանիշի բարելաւումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։