Հա

Քաղաքական

30/07/2020 - 09:40

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօչ դեսպանը հանդիպել է ՀՀ պաշտպանութեան նախարարին

Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, յուլիսի 29-ին այցելել է ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանին:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, յուլիսի 29-ին այցելել է ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտօնական կայքից:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հէյաթ Վեջդանին:

Հանդիպման ընթացքում՝ ՀՀ պաշտպանութեան նախարարը շնորհաւորել է ԻԻՀ դեսպանին պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ։ Դաւիթ Տօնոյեանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարւել ՀՀ հիւսիսարեւելեան հատւածում վերջին օրերին տեղի ունեցած գործողութիւնների ընթացքում մեծ քանակութեամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին եւ դրանց դէմ պայքարի արդիւնաւէտութեանը: 

Հաշւի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների բնոյթի վերաբերեալ, գնահատւել է դրանց հնարաւոր ազդեցութիւնը տարածաշրջանում կայունութեան ապահովման տեսանկիւնից:

Հանդիպման ընթացքում քննարկւել են հայ-իրանական համագործակցութեան ընթացքն ու հեռանկարները, տեսակէտներ են փոխանակւել տարածաշրջանային անվտանգութեան եւ միջազգային զարգացումների վերաբերեալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։