Հա

Քաղաքական

30/07/2020 - 11:55

«Թեհրանը չի փակւի». Ֆարհադի

Կորոնավիրուսով պայմանաւորւած Թեհրան նահանգը չի փակւի: Այս մասին այսօր՝ յուլիսի 30-ին ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի անդամ Իսա Ֆարհադին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսով պայմանաւորւած Թեհրան նահանգը չի փակւի: Այս մասին այսօր՝ յուլիսի 30-ին ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտարարել է կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի անդամ Իսա Ֆարհադին:

Նա նշել է, որ շտաբում երբեւէ քաղաքը փակելու մասին քննարկումներ եւ որոշում չի եղել,  միեւնոյն ժամանակ յաւելելով, որ պետական սեկտորը կը շարունակի իր աշխատանքներն իրականացնել աշխատանքային հերթափոխերով եւ հեռակայ աշխատանքային գրաֆիկով:

Ֆարհադին անդրադառնալով քաղաքում մարդկային շփումների նւազեցմանն ուղղւած քայլերին նշել է, որ մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումների համար սահմանափակումների կիրառումը կը շարունակւի:

Մարդկային կուտակումներ բացառող միջոցառումների ապահովումը համարելով օրւայ հրամայական՝ Ֆարհադին, ներկայացրել է համավարակի դէմ ազգային շտաբի առաջարկած լուծումները՝ պնդելով, Թեհրան նահանգում աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքի չեղարկման շտաբի դիրքորոշման մասին, որն էլ նա համարել է մարդկային կորուստներից խուսափելու առանցքային միջոցառումներից մէկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։