Հա

Քաղաքական

30/07/2020 - 12:20

«Համաճարակի պիկն անցկացման փուլում ենք». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութիւնում կորոնավիրուսի յաղթահարման փուլ է սկսւել եւ հակահամաճարակային միջոցառումների անկիւնաքարը զգօնութեան պահպանումն է: Այս մասին այսօր Ֆարս, Խուզեստան եւ Մազանդարան քաղաքներում արդիւնաբերութեան եւ հանքարդիւնաբերութեան ոլորտի մի քանի ազգային նախագծի շահագործման յանձման վիրտուալ արարողութեան ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Հանրապետութիւնում կորոնավիրուսի յաղթահարման փուլ է սկսւել եւ հակահամաճարակային միջոցառումների անկիւնաքարը զգօնութեան պահպանումն է: Այս մասին այսօր Ֆարս, Խուզեստան եւ Մազանդարան քաղաքներում արդիւնաբերութեան եւ հանքարդիւնաբերութեան ոլորտի մի քանի ազգային նախագծի շահագործման յանձման վիրտուալ արարողութեան ժամանակ շեշտել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նշելով, որ հակահամաճարակային միջոցառումները, հանրապետութեան երկու քաղաքներից բացի, արդիւնաւէտ են աշխատել, գրեթէ, երկրի ամբողջ տարածքում, նախագահ Ռոհանին յստակեցրել է, որ իրավիճակի բարելաւման ֆոնին քաղաքացիները չպէտք է թուլացնեն զգօնութիւնը:

«Կորոնավիրուսի համավարակի բռնկման, եւ մեր երկրի դէմ սահմանւած ամենադաժան պատժամիջոցների ճնշման ֆոնին՝ մեր ժողովուրդը որդեգրել է դիմադրութեան բարձր մակարդակ»,- նշել է նա՝ յաւելելով, որ Իրանի ժողովուրդն, այդպէս էլ չի ընկրկի ԱՄՆ-ի, եւ կորոնավիրուսի ճնշումներին: 

Ինչ վերաբերում է համավարակի կարմիր գօտում յայտնւած երկու քաղաքներին, նախագահ Ռոհանին շեշտել է, որ անհրաժեշտ է այդ քաղաքներում բարելաււել իրավիճակը նոր լուծմների կիրառմամբ, եւ հակահամաճարակային ամենախիստ միջոցառումների պահպանման գործողութիւններով:

Նախագահ Ռոհանին նաեւ նկատել է, որ համաճարակի դէմ պայքարում արձանագրւած դրական արդիւնքները մեծապէս պայմանաւորւած են առողջապահական համակարգի, մասնաւորապէս բուժաշխատողների գործադրած ջանքերով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։