Հա

Քաղաքական

01/08/2020 - 10:05

«ԱՆ-ն կորոնավիրուսով վարակւած մէկ պացիենտին բուժելու համար ծախսում է միջին հաշւով 19 մլն թուման». Քիանուշ Ջահանփուր

Առողջապահութեան նախարարութիւնը կորոնավիրուսով վարակւած մէկ պացիենտին բուժելու համար ծախսում է միջին հաշւով 19 մլն թուման: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտնել է Առողջապահութեան նախարարութեան հանրութեան հետ բաժնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը:

«alikonline.ir» - Առողջապահութեան նախարարութիւնը կորոնավիրուսով վարակւած մէկ պացիենտին բուժելու համար ծախսում է միջին հաշւով 19 մլն թուման: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտնել է Առողջապահութեան նախարարութեան հանրութեան հետ բաժնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը:

Նշելով, որ բուժառուները բուժւում են տարբեր բժշկական հաստատութիւններում` տարբեր անձնակազմով եւ յագեցւածութեամբ, Քիանուշ Ջահանփուրը, յստակեցրել է, պետական հիւանդանոցներում կամ բուժկենտրոններում պացիենտների կողմից իրականացւող ծախսերը հասնում են նւազագոյնի, քանի որ այդ բժշկական հաստատութիւնները ֆինանսաւորւում են հիմնականում պետութեան յատկացրած գումարներով, կախւած այդ հիւանդանոցի մահճակալների զբաղւածութիւնից, եւ այլ գործօններից:

Նա նաեւ յաւելեց, որ այդ ծախսերը գնալով աճում են` նաեւ կախւած վարակակիրների թւի աճի եւ հոսպիտալային ֆոնդի ծաւալմանը զուգահեռ:

Քիանուշ Ջահանփուրը նաեւ յաւելել է, որ այդ ծախսերն աւելանում են պայմանաւորւած բուժառուի կարգավիճակից, ծայրայեղ ծանր իրավիճակում եւ ICU մահճակալային ֆոնդը զբաղեցնող բուժառուների ծախսերը գերազանցում են ներկայացւած ցուցանիշը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։